Չորս համայնքում նշանակվել են հերթական ընտրություններ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի Հաջիև․ «Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել գնացքով կամ ավտոմեքենայով» Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ. վերջինս ընդունել է Հայաստան այց կատարելու հրավերը Հայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումը Հայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահ ԱԺ-ում քննարկվում է իշխող խմբակցությունից երկրորդ փոխնախագահի ընտրության հարցը Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել է Վանաձորի և Գյուլագարակի համայնքներին վերադարձվել է 12 հողատարածք 8-րդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ շատ կարևոր տեղ է ունենալու․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյան․ Ադրբեջանի առաջարկած սահմանադրության նկատմամբ դրական վերաբերմունք չի լինի «ՀայՓոստը» պետությանը 1 մլրդ դրամ է վճարել․ Կոնջորյանը պաշտպանել է կնոջ աշխատանքի արդյունավետությունը Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ 

Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել

Քաղաքական

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել. սեփականության իրավունքով նրան պատկանող գույքի վրա արգելանք է դրվել, բացառությամբ այն գույքի, որի վրա օրենքով չի կարող բռնագանձում տարածվել: Այս մասին տեղեկացավ «Datalex» դատական տեղեկատվական համակարգից:

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության ներկայացուցիչը, դիմելով դատարան, խնդրել է Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին ճանաչել սնանկ: 

Դատական նիստում դիմող «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ներկայացուցիչ Գ. Թադևոսյանը պնդելով ներկայացված դիմումը դատարանին հայտնել է, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲ ընկերության և Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի միջև 2017թ. հուլիսի 7-ը կնքվել է վճարային քարտով վարկային գծի պայմանագիրը, ըստ որի՝ բանկը պայմանագրով նախատեսված պայմաններով վարկառուին տրամադրել է 1 միլիոն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկային գիծ, իսկ վարկառուն պարտավորվել է մինչև 2020թ. հուլիսի 7-ը վերադարձնել ստացված վարկը և տարեկան 10% վճարել դրանից:

Բանկը 2018թ. հունիսի 22-ին վարկառուին ուղարկել է պարտավորությունների կատարման վերաբերյալ նախապահանջ՝ նրան տեղեկացնելով պարտքի ժամկետանց գումարը չվճարելու դեպքում վարկային պայմանագրով սահմանված կարգով պարտքի ամբողջ գումարը և վնասները բռնագանձելու մասին, սակայն պարտավորությունները կրկին չի կատարել: 
Բանկի կողմից 2018թ. հուլիսի 26-ին բռնագանձման ծանուցում է ներկայացվել Սուրիկ Խաչատրյանին երկամսյա ժամկետում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, իսկ հակառակ դեպքում նաև գրավի առարկայի վրա արտադատական կարգով բռնագանձում տարածելու մասին, սակայն վերջինիս կողմից պարտավորությունները կրկին չի կատարվել:

2018թ. դեկտեմբերի 7-ի դրությամբ Սուրիկ Սերգեյի Խաչատրյանի պարտքը  «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի նկատմամբ, կազմել է  1 միլիոն 012 հազար 260,36 ԱՄՆ դոլարին համարժեք 491 միլիոն 209 հազար 462,30 ՀՀ դրամ, որից օվերդրաֆտի օգտագործված գումար 920 հազար 705,43 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, հաշվարկված տոկոսի գումար 49 հազար 342,85 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց օվերդրաֆտի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս 31 հազար 681,34 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ 10 հազար 530,74 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ ժամկետանց (կետանցի) օրերի քանակը կազմել է 254 օր:

 «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի ներկայացուցիչը խնդրել էր դատարանից Սուրիկ Սերգեյի Խաչատրյանին ճանաչել սնանկ: 

Սուրիկ Խաչատրյանի ներկայացուցիչ Մ. Զիլֆուղարյանը դատարան է ներկայացրել առարկություններ այն է, որ իրենք չեն ստացել պարտավորությունների կատարման վերաբերյալ դատարանի նախապահանջը, չեն ստացել բանկի կողմից բռնագանձման ծանուցում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու, ինչպես նաև գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու մասին,  համաձայն չեն բանկի կողմից ներկայացված օվերդրաֆտի օգտագործված գումարի չափի վերաբերյալ, առարկել են նաև բանկի կողմից հաշվարկված տոկոսի գումարը և այլն:

Դատարանը ուսումնասիրելով դիմումը և գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, դրանք և գործի մյուս տվյալները  գտել է, որ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի ներկայացուցչի դիմումը ենթակա է բավարարման:

Դատարանի վճիռը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարան` օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում: 
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կամովին չկատարվելու դեպքում, այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով` պարտապանի հաշվին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Չորս համայնքում նշանակվել են հերթական ընտրություններ․ Հակակոռուպցիոն կոմիտեն մշտադիտարկում կիրականացնի Հաջիև․ «Եթե «Զանգեզուրի միջանցքը» բացվի, Ստամբուլից Բաքու հնարավոր կլինի հասնել գնացքով կամ ավտոմեքենայով»Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ. վերջինս ընդունել է Հայաստան այց կատարելու հրավերը Կտրված կոբրայի գլուխը խայթել է 72-ամյա տղամարդունԱնվանվել են ամենատարողունակ մարտկոցով լավագույն սմարթֆոններըՖինլանդիայում չեն բացառել ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայումը երկրի տարածքումՀայ Դատի հանձնախումբը դատապարտել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած հարձակումըՀայկ Կոնջորյանն ընտրվեց ԱԺ փոխնախագահԳերմանիայում դժգոհել են Ռուսաստանի մասին Ուկրաինայի դեսպանի հայտարարությունիցԱԺ-ում քննարկվում է իշխող խմբակցությունից երկրորդ փոխնախագահի ընտրության հարցը Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. 32-ամյա վարորդը բեռնատար «Գազել»-ով կողաշրջվել էՎանաձորի և Գյուլագարակի համայնքներին վերադարձվել է 12 հողատարածքՖԻՖԱ-ն հերքել է Թրամփից օգնություն խնդրելու մասին տեղեկությունները8-րդ գումարման ԱԺ-ն պատմության մեջ շատ կարևոր տեղ է ունենալու․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ) Նարեկ Կարապետյան․ Ադրբեջանի առաջարկած սահմանադրության նկատմամբ դրական վերաբերմունք չի լինի«ՀայՓոստը» պետությանը 1 մլրդ դրամ է վճարել․ Կոնջորյանը պաշտպանել է կնոջ աշխատանքի արդյունավետությունըՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՁերբակալվել է 3D տպիչով մարտական անօդաչուների համար մասեր պատրաստելու մեջ կասկածվող տղամարդՈւկրաինայի Գերագույն ռադայի նախագահը շնորհավորել է Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ «Ցելյեի» գլխավոր մարզիչը՝ «Արարատ-Արմենիայի» մասին․ Լավ գիտենք մրցակցի ուժեղ կողմերըՄալյորկայի ափերի մոտ հայտնաբերվել է նավակ, որում 17 միգրանտի մարմիններ էինՎարդևանյան․ «Այդ մոդելից կոմունիզմի կամ «կարմիր» մշակույթի հոտ է գալիս»Հայաստանում անշարժ գույքի գները կրկին աճում են․ ԿԲ-ն նոր տվյալներ է ներկայացրել Լու՞րջ եք ասում, մեր հիփոթեքով տների՞ց եք խոսում, գնացեք ձեր դղյակներից խոսացեք. ԿոնջորյանՍամվել Կարապետյան․ «Բարեգործություն արել եմ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ծնված չէր»Իսպանիայում Սանչեսի դեմ հայց է ներկայացվել Սեուտայի ​​միգրացիոն ճգնաժամի պատճառով«Կին էր, կին», «հավանաբար Մնացական Մարտիրոսյանն էր»․ Արամ ՎարդևանյանՊարզ «բեզատչոտնիկություն» է. Լևոն Քոչարյանը` ՔՊ-ինԵրևանին չի ներկայացվել ԵՄ երկրների անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ․ ՀՀ ԱԳՆԾաղկավանում բախվել են «Nissan Tiida»-ն և «Mercedes Vito»-ն․ կա 4 վիրավորՎստահ եմ, որ այս բարձր պաշտոնում Ձեր գործունեությունը կնպաստի Ձեր ժողովրդի կենսամակարդակի հետագա բարձրացմանը. Միրզիյոևը՝ Փաշինյանին«ԱԺ-ի աշխատանքների սկզբի օրերը խոստումնալից են, վստահ եմ՝ լինելու է թեժ պայքար, հետաքրքիր է»․ Սամվել Կարապետյան Կոնջորյանի եղբայրը պարզվում է խադրախության հոդվածով դատվածություն ունի. Քրիստինե ՎարդանյանԵթովպիայում սողանքը հասել է վանքի մոտ հավաքված հավատացյալներին. կա առնվազն 14 զոհԻտալիայում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԹուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային կոչ է արել ապահովել Սև ծովում նավագնացության անվտանգությունըՁեր քաղաքական ուղեգիծը միտված է միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության ամրապնդմանը. Ռահմոնը՝ Փաշինյանին WSJ. ԱՄՆ-ը և Թայվանը գաղտնի զորավարժություններ են անցկացնումՀԱՊԿ-ը պատրաստ է միջուկային զենք կիրառել. Իրանը հայտարարել է՝ պատրաստ է հարվածել ՈւկրաինայինՕմանի ափերի մոտ Լիբերիայի դրոշի ներքո նավարկող նավը հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից առաջարկվող սահմանադրությանը մեր կողմից որեւէ դրական վերաբերմունք չի լինի.ԿարապետյանԶԼՄ-ները հայտնել են Սեուտա միգրանտների հոսքի պատճառըԲարեկամաբար հորդորում եմ ձեզ խոսել կոկորդիլոսների մասին. Աննա Գրիգորյանը՝ Գարիկ ՍարգսյանինԹուրքիան կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սև ծովում լարվածությունը նվազեցնելու համարԱրթուր Հովհաննիսյանը՝ Լևոն Քոչարյանին. «Ընտրակեղծիքների հետքը հենց ձեր քաղաքական ուժի մոտ է»Բորելը հայտարարել է, որ եվրոպական համերաշխությունը մահացել է ՍեուտայումՈւշադրություն․ Բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում Հայաստանի մի շարք շրջաններումՔԿՀ-ում 10 հազար դոլարի շորթման գործով նախաքննությունն ավարտվել էՍպասվում է արևի ամբողջական խավարում Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
Ամենադիտված