ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ չունի մայրցամաքային սահման, ինչը նշանակում է սահմանափակում․ Ուրիխանյան (տեսանյութ)
ՔաղաքականԱյսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում «ՀՀ նախագահության տարին ԵԱՏՄ-ում. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով լսումների ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում ասաց․ «Երբ խոսում ենք տնտեսական համագործակցության մասին, ակնհայտ է, որ այդտեղ ավելի շատ գործելու, քան խոսելու անհրաժեշտություն կա։ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների հետ չունի մայրցամաքային սահման, ինչը նշանակում է սահմանափակում՝ մայրցամաքային բեռնափոխադրումների, մարդատար փոխադրումների և մի շարք ուղղությունների մասով»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)