ՓՊ-ում նշել են ամենատարեց փաստաբանի ծնունդը
Հասարակություն
Փաստաբանների պալատում 2019 թվականի հունիսի 10-ին նշվել է ամենատարեց փաստաբանի՝ Հրաչիկ Գոգինյանի ծննդյան 95-ամյակը:
Ինչպես հայտնեցին Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, հոբելյարին շնորհավորել են փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Պալատի խորհրդի անդամներ Սիմոն Բաբայանը, Մելանյա Առուստամյանը, Նելլի Հարությունյանը:
Ամենատարեց փաստաբանին շնորհավորել է նաև ամենաերիտասարդ փաստաբան Նորայր Ավագյանը: Նա 22 տարեկան է և փաստաբանական գործունեության արտոնագիր ստացել է օրեր առաջ՝ մայիսի 24-ին:
Շնորհավորելով հոբելյարին՝ Արա Զոհրաբյանը փաստաբանների պալատի անունից հանձնել է անվանական կոնյակ և շնորհավորագիր ու նշել, որ երիտասարդները պետք է մշտապես հիշեն իրենց ավագ գործընկերներին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)