Վաչե Տերտերյանը իտալացի գործարարների հետ քննարկել է համագործակցության հարցեր
Քաղաքական
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հունիսի 10-ին աշխատանքային հանդիպումների շարք է ունեցել Երևանում և Գյումրիում անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովի շրջանակներում Հայաստան ժամանած իտալական մի շարք կազմակերպությունների և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարարը պանելային քննարկումներ է ունեցել շինարարական և ինժեներական լուծումների մեջ մասնագիտացված ու եվրոպական սմարթ քաղաքների նախագծմամբ զբաղվող DBA Group ընկերության, կոշտ կենցաղային թափոնների վերամշակմամբ և կառավարմամբ զբաղվող իտալական ամենախոշոր A2A ընկերության, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի սարքավորումների արտադրության մեջ մասնագիտացված AMUT կազմակերպության պատասխանատուների հետ։
Իտալացի գործարարների հետ զրույցում Վաչե Տերտերյանը հավաստիացրել է, որ հայակական կողմը հետաքրքրված է իտալական բիզնեսի ու կապիտալի ընդարձակ ներգրավվածությամբ և պատրաստ է ապահովել անհրաժեշտ ներդրումային միջավայր ու պայմաններ տարաբնույթ մրցակցային ծրագրերի և գաղափարների իրականացման համար։ «Մենք շահագրգռված ենք Հայաստանի ենթակառուցվածքային զարգացման ծրագրերում տեսնել իտալական նորարարական տեխնոլոգիաները»,- ասել է փոխնախարարը և ընդգծել, որ Հայաստանը բաց է համարձակ բիզնես նախագծերի զարգացման համար։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)