Երևանում 16-ամյա տղային ծեծել են և թողնելով փողոցում ընկած՝ հեռացել. նա հիվանդանոցում է
Հասարակություն
Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեում այսօր՝ հունիսի 11–ի առավոտյան, անցորդները նկատել են անգիտակից վիճակում ընկած երիտասարդ տղայի։ Նրան, ըստ ականատեսների, ծեծել են և թողնելով փողոցում, հեռացել։ Անցորդները շտապօգնություն են կանչել և տղային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
«16 տարեկան երիտասարդն անգիտակից վիճակում տեղափոխվել է Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոց», - այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը՝ նշելով, որ նորություններին ծանոթանալու համար հետևենք հիվանդանոցի պաշտոնական կայքին։
ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Չեխովի 27 հասցեից պոլիտրավմա ախտորոշմամբ 2003 թվականի ծնված երիտասարդ է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Բուժկենտրոնի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ երեխան անգիտակից վիճակում շտապօգնությունով տեղափոխվել է հիվանդանոց, սակայն այս պահին գիտակից վիճակում է և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նա անցնում է անհրաժեշտ հետազոտություններ և նրա վիճակի մասին տեղեկություններ կհաղորդվեն լրացուցիչ: Դեպքի մանրամասները ճշտվում են
Հանգամանքները պարզվում են։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)