Ինչու չի ծառայել ՊԵԿ նախագահի տեղակալը․ պատրաստ է ռենտգենը տալ
Քաղաքական
Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո լուրեր տարածվեցին, թե արդարադատության նախարար կնշանակվի նախկին փաստաբան, 2018-ի մայիսին ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակված Ռուստամ Բադասյանը, որն ըստ խոսակցությունների` վայելում է Նիկոլ Փաշինյանի վստահությունը։ Ընդդիմադիրները նրան մեղադրում են Սորոսի հետ կապի մեջ և նշում, որ արդարադատության նախարարի պաշտոնում նրա նշանակումը լինելու է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի միջնորդությամբ։
- ցանկացած լրագրողի տրամադրել լիազորագիր զինվորական ծառայությունից ազատվելու պատճառները ուսումնասիրելու համար պետական մարմիններից իմ վերաբերյալ անձնական գաղտնիք կազմող տեղեկություններ ձեռք բերելու համար:
- ուսումնասիրությունից հետո (ռենտգեն նկարներին և բժշկական եզրակացություններին չհավատալու դեպքում) անցնել բժշկական հետազոտություն (մանավանդ որ վաղուց չեմ անցել) ՀՀ ցանկացած բժշկական հաստատությունում զինվորական ծառայությունից ազատվելու օրինականությունը հաստատելու համար»,- գրել է նա:
ԼՈՒՐԵՐ․com-ը Բադասյանից խնդրեց տրամադրել բանակում չծառայելու վերաբերյալ փաստաթուղթը, սակայն վերջինս ասաց, որ այն Արաբկիրի զինկոմիսարիատում է՝ խոստանալով իրեն փոխանցելուց հետո անպայման տրամադրել մեզ։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան