Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտներին
Հասարակություն
Ռուսաստանը կենսաթոշակ կվճարի ԵԱՏՄ երկրներից աշխատանքային միգրանտներին, ովքեր վճարում են կատարել ՌԴ կենսաթոշակային ֆոնդին: Այս մասին հաղորդում է РБК-ն:
Դա դիտարկվում է ԵԱՏՄ-ում կենսաթոշակային ապահովության մասին համաձայնագրով, որը պատրաստվում է ստորագրման: Այսօր միգրանտները վճարումներ են կատարում Ռուսաստանի կենսաթոշակային ֆոնդին, սակայն կենսաթոշակ չեն ստանում:
ԵԱՏՄ անդամ երկրների միջև կենսաթոշակային ապահովության համաձայնագրով առաջարկում է, որ այն երկիրը, որում միգրանտն աշխատել է և կենսաթոշակային ֆոնդին կատարել վճարումները, պետք է տա կենսաթոշակ ՝ նաև նրա հայրենիք վերադառնալուց հետո:
Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ փաստաթուղթը, հավանաբար, կստորագրվի աշնանը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)