Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Արտակարգ Պատահար
Հունիսի 11-ին, ժամը 14:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 75 շենքի վերելակը խափանվել է, 6 տարեկան երեխան մնացել է ներսում (ինքնազգացողությունը վատացել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում է Shamshyan.com-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակից դուրս են բերել Ա.Ն.-ին (ծնված 2011 թ.):


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)