Bentley-ն ցուցադրել է նոր սերնդի Flying Spur սեդանը (լուսանկարներ)
ԱյլԲրիտանական Bentley մեքենաշինական հսկան գաղտնազերծել է նոր սերնդի Flying Spur սեդանի արտաքինը:
Ինչպես ներակայացնում է Корреспондент-ը, նորույթն իր բնութագրիչ հատկություններով գերազանցում է գերմանական մրցակիցներին, այդ թվում՝ Porsche Panamera-ին և Mercedes-AMG S-Class-ին:
Ավտոմեքենայի երկարությունը կազմում է 5.3 մետր, լայնությունը՝ 1.96, բարձրությունը՝ 1.49 մետր: Իսկ մեքենայի զանգվածը կազմում է 2.5 տոննա: Դիզայնն առանձնանում է խոշոր ռադիատորի վանդակաճաղերով: Անվահեծերի տրամագիծը կազմում է 22 դյույմ:
Շարժիչի հզորությունը կազմում է 635 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը նորույթը զարգացնում է 3.8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 333 կմ/ժամ:
Նորագույն մեքենան շուկայում կհայտնվի 2020-ին:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)