Վոլգոգրադի քննչական կոմիտեի նախկին ղեկավար Մուզրեևը ձերբակալվել է ահաբեկչության մեղադրանքով (տեսանյութ)
ՏեսանյութերՄոսկվայի Լեֆորտովոյի դատարանը երկու ամսով ձերբակալել է Վոլգոգրադի մարզի քննչական կոմիտեի նախկին ղեկավար Միխայիլ Մուզրեևին: Նրան մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ դավադրաբար իրականացված ահաբեկչական գործողությունների համար:
Միխայիլ Մուզրեևը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ավելին՝ նա այն որակել է «երևակայական» հետաքննության արդյունք:
Վոլգոգրադի մարզի քննչական կոմիտեի նախկին ղեկավարի ձերբակալության մասին հայտնի է դարձել հունիսի 10-ին՝ Վոլգոգրադի նահանգապետի սպանության հետաքննության շրջանակում:
Նրանից բացի, ձերբակալվել է նաև վոլգոգրադցի գործարար Վլադիմիր Զուբկովը:
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ Միխայիլ Մուզրեևի մոտ խուզարկումներ են եղել։


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան