«Իմ Քայլի» պատգամավորն ուզում է քրեականացնել իշխանավորին վիրավորելը
Քաղաքական
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն առաջարկել է քրեականացնել իշխանության ներկայացուցչին իր կողմից ծառայողական պարտականություններ կատարելու պատճառով վիրավորելը։
Այս մասին ինքը պատգամավորը պատմել է «Հայկական ժամանակին»։ Համապատասխան օրինագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։
Վիրավորանքի համար պատիժը լինելու է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանք՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
Իսկ իշխանության ներկայացուցչի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը, որոնք բացառում են նրա հանդերձ բռնությունը, կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով առավելագույնը երկու ամիս ժամկետով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)