Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծի ենթարկելու առնչությամբ ոստիկաններից մեկը կալանավորվել է, մյուսն ազատ արձակվել
Հասարակություն
Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի մերձավորին մի քանի օր առաջ Երեւանում ոստիկանների կողմից ծեծի ենթարկելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ոստիկաններից մեկը կալանավորվել է, մյուսն ազատ արձակվել: Այս մասին հայտնում է «Հայկական ժամանակը»:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Երկու ոստիկաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով՝ խոշտանգման, պաշտոնեական կեղծիք կատարելու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ոստիկանների կողմից Խաժակյանի մերձավորի նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու եւ ծեծի վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ: Առերեսումից հետո երկու ոստիկան ձերբակալվել էր:
Մեր տեղեկություններով, մեղադրյալները ոստիկանության Մաշտոցի բաժնի ոստիկաններն են:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)