Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

«168 ժամ». Հին ու նոր կրքեր ՔՊ-ում

Հայկական Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունում որոշում է կայացվել՝ ակտիվանալ տեղեկատվական դաշտում: Ընտրվել են նույնիսկ, այսպես ասած՝ կուսակցության «ֆասադային» դեմքերը, որոնք, ըստ էության, երկու խնդիր պիտի լուծեն՝ ապահովեն դատական համակարգում տեղի ունեցող պրոցեսների հանրային իրազեկվածությունը՝ թույլատրելի «դոզայով», մյուս կողմից՝ բարձրացնել իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության իմիջը՝ մեծ քայլերով օր օրի արձանագրվող անկումից փրկելու համար: Ինտելեկտուալ դեմքերը, որոնք իրականում ներմուծված մարդիկ են, ոչ մի կապ չունեն Փաշինյանի քաղաքական ուղեգծի և գաղափարների հետ, պիտի ցույց տան, որ վարչապետն աստիճանաբար գնում է կադրային նոր ռեզերվի ձևավորման ճանապարհով, և որ իր համար այլևս արդիական չեն միայն իրենց հետ հեղափոխության օրերին «քայլածի վաստակով» ինքնագոհ ու ապաշնորհ երիտասարդները:

Կառավարության ներսում ևս զուգահեռաբար խոսվում է կառավարական կորպուսում մի քանի անձանց նկատմամբ վարչապետի փոխված վերաբերմունքի մասին: Ասում են՝ նկատելի է, որ հարաբերություններ են փոխվել, վարչապետն իր ստացած ազդակներից որոշակի հետևություներ է անում և չի թաքցնում, որ օրենսդիր ու գործադիր մարմինների անհաջող կադրերից հասարակական մեծ դժգոհություն է փոխանցվում իրեն: Թերևս այս պատճառով է նաև, որ իշխանական թևին սպասարկող մամուլը հաճախ է այս կամ այն նախարարի հնարավոր պաշտոնանկության մասին լուր շրջանառում: Այսօր էլ ԱԺ «Իմ քայլ»-ական որոշ պատգամավորներ չեն թաքցնում, որ գործադիրի կազմում մինչև սեպտեմբեր ակնկալվող փոփոխություններ կլինեն: Պատգամավորները խոստովանում են, որ վարչապետն իր նոր ընտրյալ կադրերով փորձելու է ցույց տալ, որ ինտելեկտուալ ներուժը կարևորվում է «քայլողներից» (ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, մեկ այլ՝ Կրթության և մշակույթի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյան, իրավաբան Վահե Գրիգորյան): Իհարկե, վարչապետի որդեգրած նոր մոտեցմանը թիմի ներսում քչերն են հավատում, քանի որ Փաշինյանը քաղաքական թիմի ներսում, այդուհանդերձ, շարունակում է հենվել իր համար հուսալիների սեղմվող՝ 5 հոգանոց դարձած թիմի վրա՝ ընդգծելով, որ յուրայիններից ամեն դեպքում փորձառու գործիչներ են Լիլիթ Մակունցը, Հակոբ Արշակյանը, Հակոբ Սիմիդյանն ու Արման Բոշյանը, Սուրեն Պապիկյանը:

Կուսակցության ներսում զարմացած արձանագրում են ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի դիրքերի նահանջը, Լենա Նազարյանի՝ «աութում» հայտնվելը շատերն են նկատել։ ԱԺ փոխոսնակ Լենա Նազարյանն անգամ ընդգրկված չէ կուսակցության ներսում մոտալուտ ընտրական գործընթացներում։ Դե, իսկ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ոչ յուրային լինելու մասին զանազան լեգենդներ շրջանառվում են դեռ անցած տարվանից: Ընդ որում, մի քանի թևերի բաժանված իշխանական թիմը միմյանց նկատմամբ շատ անհանդուրժող է։ Ի դեպ, մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետն իր մասնավոր զրույցներից մեկում խոստովանել է, որ իր համար նոր բացահայտում էր Կապի և տրանսպորտի նախարար Հակոբ Արշակյանը, և ափսոսանք է հայտնել, որ նրան ավելի վաղ չի ճանաչել, որպեսզի փոխվարչապետ նշանակեր:

Մյուս «բացահայտումը», ըստ աղբյուրի, Կապի և տրանսպորտի նախկին փոխնախարար, ներկայիս ԱԺ պատգամավոր Արմեն Փամբուխչյանն է հավակնում դառնալ. վերջերս նրան ավելի հաճախ են տեսնում ՔՊ-ական յուրայինների փոքր հավաքներում, անգամ ընտանեկան առիթներին են ներգրավում նրան, ինչը չի կարելի ասել ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի դեպքում: Նախարար Հարությունյանը, ով նաև վարչապետի հիմնած ՔՊ կուսակցության համահիմնադիրն է եղել, վաղուց արդեն այս կազմում չկա, նրան դուրս են մղել անգամ կարևոր քննարկումների նեղ շրջանակից: Ընդ որում, բացառված չէ, որ նախարարական պորտֆելները հանձնողներից մեկը հենց այս նախարարը լինի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալուն
Ամենադիտված