Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունն առաջին պաշտոնական այցով մեկնել է Արցախ
Քաղաքական
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 13-ին և 14-ին առաջին պաշտոնական այցով կգտնվի Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում:
Ինչպես հայտնեցին Երևան ի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ:
Կքննարկվեն հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջև հաստատված համագործակցության ծրագրերի ընթացքն ու առաջիկա անելիքները: Այցի շրջանակում տեղի կունենա նաև «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի համերգը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)