Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Պուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ» Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 

Մահացել է Երուսաղեմի Հայ Դատի գրասենյակի ղեկավար Ժորժետ Ավագյանը

Հասարակություն

Հունիսի 13-ին Երուսաղեմում մահացել է երուսաղեմահայ ազգային-հասարակական գործիչ, Երուսաղեմի Հայ Դատի հերթապահ, մանկավարժ, լեզվաբան, պատմաբան Ժորժետ Ավագյանը: Այս մասին տեղեկացնում է  «Հայերն այսօր»-ը։

Ժորժետ Ավագյանը ծնվել է 1938 թվականի դեկտեմբերի 6-ին, Իսրայելի Ռամի գյուղում: Ավարտել է տեղի երկրորդական վարժարանը:

1960 թվականին ավարտել է Երուսաղեմի Եբրայական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան՝ կրթության կառավարում և կրթական հոգեբանություն մասնագիտությամբ: 

1966 թվականին ստացել է նույն համալսարանի բակալավրի աստիճան՝ Արաբերեն լեզու և գրականություն, Ընդհանուր և Միջին Արևելքի պատմություն մասնագիտությամբ:

1972 թվականին ավարտել է Եբրայական համալսարանի դասական արաբերեն բաժնի մագիստրատուրան:

1976-1977 թթ. վերապատրաստման ծրագրով մեկնել է ԱՄՆ և սովորել Հարվարդի համալսարանի Կրթություն և կրթության կառավարում բաժնում:

1980 թվականին ավարտել է նույն համալսարանի պատմության բաժնի մագիստրատուրան: 

1990 թվականին ստացել է Եբրայական համալսարանի Միջին Արևելքի պատմության բաժնի դոկտորի կոչում:

Աշխատանքային գործունեությունն սկսել է 1957 թվականին՝ 18 տարեկան հասակում, որպես ուսուցիչ: Այնուհետև 1 տարի անց նշանակվել է դպրոցի տնօրեն՝ մինչև 2003թ.:

1982-2003 թվականներին դասախոսել է Հայֆայի համալսարանի Միջին Արևելքի պատմության բաժնում: Դասախոսել է նաև Իսրայելի տարբեր քոլեջներում:

Մի քանի անգամ ընդգրկվել է Իսրայելի կրթության նախարարության արաբական և հրեական դպրոցների ուսումնական ծրագրերի պատրաստման հանձնաժողովներում և հաճախ ներկայացրել է Իսրայելի Պետությունը՝ նախագահելով արտասահման գործուղված բազմաթիվ պատվիրակություններ:

1974 թվականին Աբրահամ Սուրթուկյանի հետ հիմնադրել է Երուսաղեմի Հայ դատի մասնաճյուղը:

1985 թվականից զբաղեցրել է Երուսաղեմի Հայ դատի գրասենյակի ատենապետի պաշտոնը:

1991 թվականից անդամակցել է ՀՅԴ կուսակցությանը:

1995 թվականից Երուսաղեմի ՀՅԴ կոմիտեի անդամ էր:

Անդամակցում էր նաև տեղական հրեական և պաղեստինյան մի շարք քաղաքացիական և հասարակական  կազմակերպությունների:

Ժորժետ Ավագյանի՝ Իսրայելի Մերեց կուսակցության և այլ քաղաքական կուսակցությունների համագործակցության արդյունքում, վերջին տարիներին մի քանի անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ընդգրկվել է Իսրայելի Կնեսետի օրակարգում: Հաճախ է ներկայացրել ՀՅԴ Իսրայելի մասնաճյուղը և Երուսաղեմի Հայ դատի գրասենյակը Հայաստանում և արտերկրում կազմակերպված ժողովներին ու համագումարներին:

1988 թվականին Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո ուղեկցել է Իսրայելից օգնության ժամանած մասնագիտական խմբին և տեղում համակարգել իսրայելյան մարդասիրական օգնության աշխատանքները: Իր օժանդակությունը շարունակել է նաև Իսրայելում՝ շուրջ 70 անդամալույծ վիրավորների բուժման և վերականգնողական աշխատանքներում, որի համար արժանացել է Խորհրդային Հայաստանի Գերագույն Խորհրդի շքանշանի և պատվոգրի:

1988-1994 թվականներին իր նշանակալի օժանդակությունն է բերել Արցախյան հերոսամարտին՝ կազմակերպելով դրամահավաք և նվիրատվություններ: Հայրենանվեր գործունեության համար 2005 թ. շնորհվել է ՀՀ անձնագիր:

Հայաստան- Սփյուռք գործակցությանը նշանակալի ծառայություններ մատուցելու, Հայաստանի և Սփյուռքի միջև, սփյուռքի տարբեր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում ներդրում ունենալու, մատաղ սերնդի, երիտասարդության ուսուցման և հայեցի դաստիարակության գործում ձեռք բերած հաջողությունների, ազգային-հասարակական գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայապահպանության գործում մեծ ավանդ ունենալու համար 2017թ. պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության Ոսկե մեդալով:

Տիրապետում էր հայերեն, արաբերեն, անգլերեն, եբրայերեն, թուրքերեն (օսմանյան և ժամանակակից) և ֆրանսերեն լեզուներին:

 

Հավելենք, որ Ժորժետ Ավագյանի հուղարկավորությունը տեղի կունենա հունիսի 14-ին՝ Ռամիի Սուրբ Գևորգ հունական եկեղեցում, ժամը 16:00-ին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վանաձոր-Սպիտակ ճանապարհին վարորդը հանկարծամահ է եղել Հայաստան-Լատվիա հանդիպումն ավարտվեց Հայաստանի հաղթանակով Ադրբեջանը շղթայաբար կուլ է տալու հայապատկան և վրացապատկան ժառանգությունը Արցախում և Սաինգիլոյում. դիտարկում Ռուսաստանը շարունակում է պնդել, որ Հայաստանը չի վերացրել խախտումները ՔՊ-ն կպարտվի Եկեղեցուն․ ձեռնոցը նետված է հավատավոր ժողովրդին․ Նահապետյան (տեսանյութ) Սթիվեն Սիգալը հոգևոր նպատակներով մեկնել է ԲուրյաթիաՊուտինը զգուշացրել է՝ իրավիճակի սրումը լավ բանի չի հանգեցնի Վրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքով Ինչպես վարվել երկրաշարժից հետո․ ՆԳ նախարարությունն իրազեկում է Ցավոք, Կաթողիկոսին հեռացնելու իրավական մեխանիզմ չկա․ ներսում պետք է այդ որոշումը կայացվի․ Հասմիկ Հակոբյան (տեսանյութ) Չեմ ուզում մեկնաբանել, ես չեմ սիրում էդ դաշտ մտնել․ Արուսիկ Տիգրանյան Շոուբիզնեսում նոր սկանդալ. Կամո Թովմասյանը՝ Արուսիկ Տիգրանյանին․ «Էսքան ապո՞ւշ»Շյոնբրունի պալատ. Վիեննայի կայսերական ժառանգությունը (տեսանյութ) 28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումը Արցախում պայթյունից 3 տարի անց. Հորմուզում նոր զենք. ԱՄՆ-ը լազերներ է տեղադրել (տեսանյութ) Ռուսաստանն ԱԹՍ-ներով հարվածել է Ուկրաինայի McDonald's-ի պահեստինԱդրբեջանում հայ բանտարկյալները հայտարարում են մարդու իրավունքների ոտնահարումների մասին. Human Rights Watch Այգեստանի դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն. նախնական տվյալով, պատճառը ներկի հոտն է եղել Մասնագետները նշել են՝ ովքեր չպետք է հալվա օգտագործենԱրտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն Մակրոնը կոչ է արել ստեղծել միջազգային կազմակերպություն՝ արհեստական ​​բանականությունը կարգավորելու համարՄահացել է Սամվել ՄեսրոպյանըԷրդողանը կոչ է արել չմիջամտել Իրանի ներքին գործերինԱդրբեջանում հայերի հետ նամակագրության համար դատապարտված քաղաքագետը փորձել է ինքնասպшն լինել ԱՄՆ-ը շարունակում է ռազմական գործողությունների ծրագրերը Կուբայի դեմՌԴ դրոնները հարվածել են Կիևին․ զոհեր ու վիրավորներ կան Սեպտեմբերի 25-ից սկսած՝ այս կենդանակերպի նշանները կյանքից լավագույնը կստանան. բախտի հրեշտակը կօգնի ԵՄ-ն համաձայնել է Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային հատկացնել 6.6 միլիարդ եվրոՋիգանը հերքել է նախկին կնոջն ու երեխաներին հաշվեհարդարով սպառնալու մասին պնդումներըՄաշտոցի համայնքային ոստիկանները 51 փաթեթ կոկաին են առգրավվելԳիտնականները պարզել են՝ դինոզավրերի ժամանակներից ի վեր որքան է երկարել երկրային օրըՌԴ ԱԳՆ-ում գնահատել են Բուչայի հարցով Լավրովի և Գուտերեշի զրույցը«Զապ»-ը 2 ամսով կալանավորվեց․ «Օշականցի Գևորիկի» հարցով դատարանը դեռ որոշում չի կայացրելՄիրզոյանը Նյու Յորքում մասնակցել է Փաշինյանի հանդիպումներին և բարձրաստիճան միջոցառումներինԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան սպառնալիք չէ Իսրայելի համարԲաքվից սպառնալիք՝ Վրաց եկեղեցուն․ «Մի կրկնեք Հայ եկեղեցու սխալները»Արաղչին Լավրովին տեղեկացրել է Հորմուզի շուրջ Իրանի և Օմանի միջև բանակցությունների մասինՀռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել չընդունել պատերազմի անխուսափելիությունըԱնհավանական կադրեր․ Թրամփի անակնկալը Սիին, արջը՝ 3-րդ հարկում, փախուստ՝ կարտոֆիլի դաշտովՄարոկկոյում Սեուտայից միգրանտներին չվերադարձնելու համար մեղադրել են Մադրիդին#ՈՒՂԻՂ․ Սամվել Կարապետյանի գործով դատական նիստըԲուժման նպատակով Գերմանիա մեկնելու թույլտվություն չտրվեց Գագիկ Խաչատրյանին․ ՄԻԵԴ-ը մերժեցՄեդվեդևը պատասխանել է Լեհաստանի ԱԳ նախարարի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանըՓաշինյանի ընտրողների կյանքը 50 տարով երկարեց ՄԱԿ-ում նրա ելույթից հետո. ԿարապետյանԷրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռազմական աջակցություն ցուցաբերել Սաուդյան Արաբիային և ՊակիստանինՌԴ Անվտանգության խորհուրդ․ Հայաստանի համար ռուսական գազը շատ ավելի էժան է, քան այլ երկրներինը Զելենսկին զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերում այս ձմռանը անօդաչու թռչող սարքերի լուրջ պակասի մասինՓաշինյանի հայտարարությունները՝ ՄԱԿ-ի ամբիոնից․ Թղթե սուլթան. Կացը կոշտ հարվածել է ԷրդողանինԱճառյան փողոցում՝ Առինջի կամարի մոտ, բախվել են BMW-ն ու Nissan-ը. վերջինս էլ՝ երկաթե ճաղավանդակին. կան վիրավորներ Քաղաքապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել․ կաշառքի սկանդալ
Ամենադիտված