Լիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընդունվել է վարույթ Հայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ Տակաիչին շնորհավորել է Փաշինյանին Երևանի քրեական ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Նեմեց Ռուբոն չմարսեց, Փաշինյանն էլ չի մարսելու Սպասվում է արևի ամբողջական խավարում Տպավորություն է, որ «ՀայՓոստի» տնօրեն ենք ընտրում, ոչ թե ԱԺ փոխնախագահ․ Հակոբյան ՔՊ պատգամավորը՝ Կոնջորյանի եղբորի ծեծի մասին. «Դատապարտում եմ այդ զազրելի տեսարանները» Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը Հայաստան Սյունիքի մարզում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5% Աշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի․ 34-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացել Ռուբլին անկում է գրանցել․ Տարադրամի փոխարժեքն այսօր 

Ի՞նչ է նախագահ Սարգսյանը քննարկում արտախորհրդարանական ուժերի հետ

Քաղաքական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը արդեն տևական ժամանակ է հանդիպումներ է ունենում արտախորհրդարանական կուսակցությունների հետ։ Արդեն հանդիպումներ են եղել ՀՅԴ, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների հետ։

Նախագահի անունից հրավեր է ստացել նաև ԱԻՄ-ի նախագահ Պարույր Հայրիկյանը։ Հայրիկյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնելով հանդիպման հրավերի մասին՝ նաև գրել էր. «հետաքրքրական է, թե «նախահեղափոխական եւ հետհեղափոխական» ի պաշտոնե ապաքաղաքական նախագահը ինչ ունի խոսելու քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ։ Երբ պատասխանն իմանամ, նաև այդ կարձանագրեմ»։

«Մեկ Հայաստան» կուսակցության վարչության անդամ Վահե Դավթյանի խոսքերով նախագահի հետ հանդիպմանը քննարկել են ինստիտուցիոնալ և անվտանգային զարգացման խնդիրները։ Օրակարգում մի շարք հարցեր էին ներառված, մասնավորապես, խոսել են Հայաստանում քաղաքական մշակույթի ձևավորման և զարգացման խնդիրների մասին։ Նաև ոլորտային քննարկումներ են տեղի ունեցել։ «Մասնավորապես, հանդիպմանը ներկայացել էին քաղխորհրդի այն անդամները, որոնք կուսակցության շրջանակներում ոլորտային համակարգողներ են։ Մենք խոսել ենք Հայաստանի էներգետիկ, մշակութային անվտանգության, տնտեսական նշանակություն ունեցող խնդիրների մասին։ Հանդիպման շրջանակներում մենք փորձել ենք հասկանալ, թե ինչպիսին պետք է լինի «Մեկ Հայաստան» կուսակցության դիսլոկացիան ընդհանուր քաղաքական դաշտում և ստանալ նախագահի՝ որպես Սահմանադրական երաշխավորողի, ըստ էության՝ քաղաքական կուլտուրա կերտողների առանցքային մեկի գնահատականը։ Դրա վերաբերյալ նախագահը ներկայացրեց իր տեսլականները երկրի շարունակական զարգացման հարցում, նշեց յուրաքանյուրիս իրենց պատասխանատու ոլորտների զարգացման շուրջ։ Նախագահը բավական բաց անձնավորություն է, ով խնդիրները և դրանց լուծումները տեսնում է խորքային մակարդակում»,-ասաց Դավթյանը։

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի քաղաքապետարանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի խոսքերով, հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական և ատաքին քաղաքական խնդիրների հետ կապված հարցեր։ «Որևէ հիմնական շեշտ չկար։ Չափազանց անմիջական, հաճելի պարտավորեցնող հանդիպում էր։ նախագահն իմ հանդիպած ամենաբարձր մակարդակի քաղաքական գործիչ էր։ Մեր ունեցած դիալոգը ամենաերկարն էր» ,-ասաց Վարդանյանն՝ ընդգծելով, որ կուսակցության հետ հանդիպումը ճանաչողական էր։

Հատկանշական է, որ նախագահը երկրի համար ռազմավարական հարցերի շուրջ քննարկումներ է ունենում հատկապես արտախորհրդարանական ուժերի հետ։ Կա տեսակետ, որ Սարգսյանը հենց արտախորհրդարանական ուժերի հետ է հանդիպում, քանի որ օրինակ խորհրդարանական ուժերի՝ հատկապես խորհրդարանական մեծամասնության հետ շփումներ առանց այն էլ ունենում է։ Սակայն «Իմ քայլի» ու հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների մակարդակը իդեալական կամ բարիդրացիական որակվելուց բավական հեռու է։ Ավելին. նախագահն այդ հանդիպումնները նախաձեռնեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիդերների հետ առերևույթ լարվածության ֆոնին։ Թե որքանով է հիմնավոր, որ նախագահը փորձում է քաղաքական հենարան գտնել, ցույց կտա ժամանակը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գազի արտահոսքերը կբացահայտեն արհեստական բանականության օգնությամբԼիպարիտ Դրմեյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ընդունվել է վարույթՀայաստանը կարևոր գործընկեր է Ճապոնիայի համար․ Տակաիչին շնորհավորել է Փաշինյանին Թրամփը հայտարարել է, որ անօրինական ներգաղթը և էներգետիկան սպանում են ԵվրոպանԵրևանի քրեական ոստիկանները ազատությունից ապօրինի զրկելու և շորթման դեպք են բացահայտել (տեսանյութ) Նեմեց Ռուբոն չմարսեց, Փաշինյանն էլ չի մարսելու Սպասվում է արևի ամբողջական խավարում Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումների նկատմամբՏպավորություն է, որ «ՀայՓոստի» տնօրեն ենք ընտրում, ոչ թե ԱԺ փոխնախագահ․ ՀակոբյանՔՊ պատգամավորը՝ Կոնջորյանի եղբորի ծեծի մասին. «Դատապարտում եմ այդ զազրելի տեսարանները»Ժամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներմուծումը ՀայաստանԻսպանիայի ԱԳՆ. Սեուտայից գրեթե բոլոր անօրինական ներգաղթյալները վերադարձել են ՄարոկկոՍյունիքի մարզում 3.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.5%Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի սպառնալիքի պայմաններում Դանիայի իշխանությունները զորակոչել են մոտ 1600 նորակոչիկներիԱշտարակում ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի․ 34-ամյա տղամարդը վնասվածքներ է ստացելՌուբլին անկում է գրանցել․ Տարադրամի փոխարժեքն այսօրAP. Գազայի շոգը սրում է մարդասիրական ճգնաժամըՀԷՑ–ին մնացել էր 3-4 ամսվա կյանք, երբ Սամվել Կարապետյանին խնդրեցին գնել ՀԷՑ–ը. ՂազինյանԿատարը, Եգիպտոսը և Թուրքիան մեղադրել են Իսրայելին Գազայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի ֆինանսավորումը՝ հասցնելով 402 մլն դոլարի«Անհնար էր լիարժեք աշխատել»․ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը լքում է պաշտոնըՎրաստանից արտաքսվել է 55 օտարերկրացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներիՆախագահի պաշտոնից հրաժարական չեմ տալու․ Մասուդ ՓեզեշքիանԱճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակՀաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներըՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՄարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ«Հայաստան» դաշինքին ուսումնասիրելու բան չկա, ձեզ ենք ուսումնասիրելու․ Թունյանը՝ Կարապետյանին Հունիսի 7-ի ձեր ասուլիսի դրվագը ՀՀ քաղաքական պատմության մեջ մնալու է հավերժ. Գևորգյանը` ՔՊ-ականներինՔեռին միշտ լավ է եղել, հաջողակ բիզնեսմեն է եղել. Գարիկ ՍարգսյանԱրարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր1,1 մլրդ դրամի հարկերից խուսափելու գործով ընկերության տնօրենն ու շահառուն քրեական հետապնդման են ենթարկվելՆոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստիՀայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերինՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըՔրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Կառավարության կադրային բանկը ձևավորվում է․ Փաշինյանը ներկայացրել է արդյունքները«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ»«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»
Ամենադիտված