ՀՊՏՀ դասախոսները դատի են տվել ռեկտորի ԺՊ-ին․ «Հրապարակ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Հայաստանի տնտեսագիտական համալսարանի դասախոսները, որոնք բաց նամակ էին հղել վարչապետին՝ բողոքելով ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի նոր կանոնակարգի դեմ, որը հակասում է բուհի կանոնադրությանը եւ այլ օրենքների, դիմել են դատարան։ Նամակը ստորագրած 26 անձից 16-ը ստորագրել է հայցադիմումը։ Դիմել են նաեւ ՄԻՊ-ին։ Սակայն ռեկտորի ԺՊ-ն, գիտխորհրդում հաստատված կանոնակարգի համաձայն, դասախոսական կազմի մրցույթ է սկսել։ Դատարան դիմած դասախոսները հույս ունեն, որ դատարանը նախեւառաջ կկասեցնի այդ քննական գործընթացը, ապա չեղյալ կհամարի կանոնակարգը»։
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Պատմական հաղթանակ․ Հայաստանը դարձավ աշխարհի առաջնության մեդալային հաշվարկի հաղթող