Ռուբլին անկում է գրանցել․ Տարադրամի փոխարժեքն այսօր ՀԷՑ–ին մնացել էր 3-4 ամսվա կյանք, երբ Սամվել Կարապետյանին խնդրեցին գնել ՀԷՑ–ը. Ղազինյան ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի ֆինանսավորումը՝ հասցնելով 402 մլն դոլարի «Անհնար էր լիարժեք աշխատել»․ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը լքում է պաշտոնը Վրաստանից արտաքսվել է 55 օտարերկրացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների Նախագահի պաշտոնից հրաժարական չեմ տալու․ Մասուդ Փեզեշքիան Աճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակ Կասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունը Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակ Հաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջները Հակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտում Մարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ 

Խնդրում եմ ներել ինձ և մեծամիտ չհամարել. Արամ Սարգսյան

Բլոգոսֆերա

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայաստանը մեկն է ու մերն է՝ բոլորինս
«Նախկինների» ու «նորերի» կռիվը գնալով ինքնանպատակ է դառնում, կտրվելով բովանդակությունից և քաղաքական էությունից: Արդյունքում ինձ նման մտածողները ստիպված կանգնում են երկընտրանքի առաջև։ Ու սա այն դեպքում, երբ նախկինում ամենօրյա ռեժիմով պայքարել են նախկինների դեմ, իսկ նորերն էլ բազմաթիվ սխալներ ու բացթողումներ ունեն... 

Խնդրում եմ ներել ինձ և մեծամիտ չհամարել, բայց կարծում եմ, որ գիտեմ իրավիճակից դուրս գալու, մեր տեսակի համար ընկալելի, հիմնական խնդիրների լուծումները։ 
Եվ ուրեմն... 

Հեղափոխություն։

Ցանկացած հեղափոխության շարժիչ գործոններից մեկը արդարության հաստատումն է, իսկ դրա բավարարման միջոցը պետությունից գողացած ու ապօրինի ձեռքբերած հարստությունը վերադարձնելը։ Բնականաբար այս պահանջը հեղափոխության հաղթանակից հետո պետք է բավարարվի, բայց՝ օրինական, թափանցիկ (որպեսզի չվերածվի կուլակաթափության), հնարավորինս կարճ ժամկետներում, և հանրային ընկալելի մեթոդներով։ Իմ կարծիքով՝ այդ նպատակով պետք է ձևավորել մասնագիտական խումբ ներգրավվելով տնտեսական ոլորտի նախարարություններից, ԱԱԾ-ից, Ոստիկանությունից, ՊԵԿ-ից, հարկային տեսչությունից և ակադեմիական շրջանակներից մասնագետների, որ կուսումնասիրեն առաջին անհրաժեշտության ներկրվող և ՀՀ-ից արտահանվող, մոնոպոլ և հանրությանը հայտնի ընկերությունների անցած տարիների գործունեությունը։ Այդ ընկերությունների թիվը, իմ հաշվարկներով չի գերազանցում 50-ը։ Խումբը կհաշվի պետությանը հասցված վնասը և սեփականատիրոջը կառաջարկի փոխհատուցել։ Չհամաձայնելու պարագայում, կարող է գումարի չափը և վճարման ժամկետը վիճարկել դատարանում։ Համաձայնության դեպքում՝ նույն օրը պետք է հանրայնացնել, որտեղ փոխհատուցում վճարող գործարարը հեռուստաէկրանից կարող է ասել, որ ինքը կամ պետք է հարմարվեր ընդունված խաղի կանոններին՝ կաշառք տար տեղական ինքնակառավարման մարմիններից մինչև ուժայիններ, կամ պետք է լքեր երկիրը և գործարարությամբ զբաղվեր օրինական երկրներում։ Որ ինքը մնացել է և, այո, օրենքը խախտելով հարստացել ու հիմա պատրաստ է վերադարձնել անօրինական տարածը։ Որ ուզում է արդար աշխատել ու ամեն ինչում աջակցել սեփական երկրին, և ամենակարևորը՝ ցանկանում է, որ փոխհատուցումից հետո իր և իր զավակների ունեցվածքը ընդունելի և արդար դառնա հանրության աչքում։ Իմ կարծիքով միայն այդ դեպքում է, որ ցանկացած քաղաքական փոփոխության պարագայում, այլևս որևէ իշխանություն չի կարող սպառնալ որևէ գործարարին, կամ պահանջել 2001-ի գործունեության հաշվետվությունը։ Միայն այս դեպքում է, որ փոխադարձ համերաշխություն կլինի և ներհայաստանյան գործարարները վստահահություն և պաշտպանվածություն ձեռք կբերեն, դուրս կգան կասկածամտության ու անկանխատեսելիության դաշտից և ներդրումներ կանեն՝ ներգրավելով նաև արտասահմանյան իրենց գործընկերների կապերը և կապիտալը։ Արտասահմանյան խոշոր ներդրողների ներգրավման համար էլ անհրաժեշտ է շատ կարճ ժամկետում ձևավորել արբիտրաժային տնտեսական դատարան, որը կարող է աշխատել էլեկտրոնային տարբերակով, վիրտուալ դաշտում, որում ներգրավված կլինեն աշխարհի տարբեր երկրների դատավորներ և որի որոշումը օրինական ուժ կունենա ՀՀ տարածքում։ Ընդունեք, որ որևէ խոշոր ներդրող չի գա մի երկիր, որտեղ բաց վեթինգի գործընթաց է, որտեղ դատավորները հայտարարվում են կաշառակեր ու քաղաքական պատվեր կատարող, որտեղ «Լիդիանի»,«Ռենկոյի» և «Սանիտեկի» նման ընկերությունները պետության դեմ դրսերում բողոքներ ունեն։ 

Ապագա ծրագրեր...

Հիմա մտքի դար է, և մենք միտք ունենք... Լրիվ կիսում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ հիմա մտքի դար է, բայց համոզված եմ, որ միտքը պետք է արտադրել, որ վաղուց անցել են այն ժամանակները, երբ լողատաշտի ջուրը թափելուց կարելի է բացականչել ՙԷվրիկա՚, կամ՝ խնձորը գլխին ընկնելուց հետևություն անել ազատ անկման և գրավիտացիայի մասին։ Միտքը անիրական է, ապրանք դառնալու համար լուրջ լաբորատորիաներում և թանկ փորձարկումներ պետք է անցնի։ Հետևաբար մենք պետք է փոխենք մեր ողջ կրթական համակարգը, մեր բուհերը սովորեցնողից վերածելով մտքերը փորձարկող և գիտելիք արտադրող լաբորատորիաների։ Այո, գիտելիքը ամենաթանկ ապրանքն է աշխարհում, ու դա է մեր նման երկրի իրավիճակը շտկելու միակ միջոցը: Եթե մենք բոլորով՝ վարչապետով, կառավարությամբ և ժողովրդով, գալիս ենք այդ հետևության, հենց այս օրվանից պետք է սկսենք այդ ուղղությամբ քայլեր անել ու վստահաբար10-20 տարի հետո, ուժեղների հետ կարող ենք խոսել ոչ միայն հավասարը հավասարի պայմաններում, այլև մեր օրակարգը կարևոր դարձնել....

Իսկ գումա՞րը: Նման կարևոր գործընթացը առաջ տանելու համար պետք է հայթայթենք, մեր ունեցած բնական ռեսուրսները (պղինձ, ոսկի, արծաթ, մոլիբդեն, ջրային ռեսուսներ) օպտիմալ, առավելագույն շահութաբերությամբ և հնարավորինս վերջնական ապրանքի վերածած իրացնելով։ 

Դատական համակարգ...

Դատական համակարգի բարեփոխումները պետք է արվեն առանց ավելորդ հեղափոխականության ու պաթոսի, առանց ցուցադրականության և հնարավորինս անաղմուկ։ Քաղաքական և պատվերով որոշումներ կատարած դատավորները, որոնք վեթինգվել են ՄԻԵԴ-ի վճիռներով, պետք է հեռանան, մնացյալի մասով խնդիրները պետք է լուծվեն ոչ ավելի՝ քան եռամսյա ժամկետում։ Տասնյակ երկրներ են անցել նման գործընթացների միջով, և ոչ մեկը աշխարհով մեկ ի ցույց չի դրել ու հանրային հակադրության թեմա չի դարձրել։ Անցումային արդարադատության, վեթինգի, երդվյալ ատենակալների թե մեկ այլ տարբերակով, էական չէ, թող մասնագետները որոշեն, կարևորը, որ արվի անաղմուկ և առանց խրամատների... 

Փոխհարաբերություններ:


Զենքի գործադրմամբ քաղաքական իրավիճակը փոխելը անթուլատրելի է ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության պարագայում։ Արյան համար պատասխանատուների տեղը միանշանակ բանտն է։ Մնացյալի հետ պետականաշինության, պաշտպանվածության, անվտանգության և օրինականության հարցերում փոխադարձ հարգանքի, առողջ մրցակցության ու համերաշխության խնդիրը պահելը գերկարևոր է... Հների ու նորերի, հին Հայաստանի ու նոր Հայաստանի, երիտասարդների ու տարեցների, Արցախյան ազատամարտի և հեղափոխության, Հայաստանի իշխանությունների և Ղարաբաղի իշխանությունների, քայլ արածների և չքայլածների, սևերի ու սպիտակների ցանկացած հակադրություն և դրան ուղղված ցանկացած գործընթաց շատ վտանգավոր և անթույլատրելի է։ «Կասկածի ժանգը ներսից ուտելու է մեզ։ Մեզ ջհադամը, երկիրն ու պետությունն է ուտելու» ասում էր եղբայրս։ Այն իրավիճակում, երբ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան ռազմական համագործակցության դաշինք է ձևավորվում, երբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են արվում, երբ թուրքական զինուժը մշտական ներկայություն է ապահովում Նախիջևանում, ներսում և առավել ևս Ղարաբաղի հետ բարիկադների, լարվածության ու հակադրության մթնոլորտի գոյությունը կարող է անդառնալի կորուստների պատճառ դառնալ։ 

Արտաքին քաղաքական...

Տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական ու տնտեսական հավասարակշռությունը շտկելու միջոցը ոչ թե ռուսական քաղաքական քմահաճույքները սպասարկելն ու հաճոյանալն է, այլ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ հարաբերությունները սերտացնելով եղածը հավասարակշռելը և ապահովագրվելը։ Խնդիրը ինքնահաստավելը չէ, խնդիրը երկրի ամբիցիաները հաստատելն է: Ժողովրդավարությունը և արդար ընտրությունները լավ են, բայց երբ չեն լուծվում սոցիալական խնդիրները, երբ դրանից հետո էլ գրպանները մնում են դատարկ, իշխանությունը պարտվելու է ցանկացած հաջորդ ընտրության։ Բնականաբար՝ հարցերը շատ են և շատ զգայուն, բոլորին անդրադառնալը մի հրապարակման մեջ անհնար է։ 

Վերջաբան.

21-րդ դարը մերը դարձնելու խնդիրը, առանց Վազգենի և Դեմիրճյանի բարդ է, բոլորիս ուժերը համախմբելով և միասնություն ձևավորելով լրիվ հնարավոր է։ Ու՝ անհրաժեշտ: Մեր հարևանները կրճատում են փոփոխությունների մեր ժամանակը՝ թողնելով միայն մեկ ելք՝ տնտեսական ու քաղաքական ինքնիշխանության արագ վերականգնում, որի առաջին պայմանը ներքին համերաշխությունն ու կայունությունն է»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ռուբլին անկում է գրանցել․ Տարադրամի փոխարժեքն այսօրAP. Գազայի շոգը սրում է մարդասիրական ճգնաժամըՀԷՑ–ին մնացել էր 3-4 ամսվա կյանք, երբ Սամվել Կարապետյանին խնդրեցին գնել ՀԷՑ–ը. ՂազինյանԿատարը, Եգիպտոսը և Թուրքիան մեղադրել են Իսրայելին Գազայում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ԱՄՆ-ն կրկնապատկել է TRIPP+ ձեռնարկատիրական ֆոնդի ֆինանսավորումը՝ հասցնելով 402 մլն դոլարի«Անհնար էր լիարժեք աշխատել»․ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը լքում է պաշտոնըՎրաստանից արտաքսվել է 55 օտարերկրացի, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիներիՆախագահի պաշտոնից հրաժարական չեմ տալու․ Մասուդ ՓեզեշքիանԱճառյան փողոցը Մասիվին կապող կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, ում մոտ եղել է 2 նամակԿասեցվել է «ՆՆ Հոլդինգ»-ին պատկանող հացի ու տորթերի արտադրամասի արտադրական գործունեությունըՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 6125-ի Հայաստանում կդիտվի առանց տեղումների եղանակՀաջիև․ Հայաստանի Սահմանադրությունից պետք է հանվեն Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներըՀակոբ Արշակյանը հեռանում է պետական ծառայությունից. գործունեությունը կշարունակի մասնավոր ոլորտումՄարգուս Ցահքնան շնորհավորել է Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ«Հայաստան» դաշինքին ուսումնասիրելու բան չկա, ձեզ ենք ուսումնասիրելու․ Թունյանը՝ Կարապետյանին Հունիսի 7-ի ձեր ասուլիսի դրվագը ՀՀ քաղաքական պատմության մեջ մնալու է հավերժ. Գևորգյանը` ՔՊ-ականներինՔեռին միշտ լավ է եղել, հաջողակ բիզնեսմեն է եղել. Գարիկ ՍարգսյանԱրարատի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Kia»-ն և 2 «Opel»-ները. կա 1 զոհ, 1 վիրավոր1,1 մլրդ դրամի հարկերից խուսափելու գործով ընկերության տնօրենն ու շահառուն քրեական հետապնդման են ենթարկվելՆոր Նորքի դատարանից կալանավորը դիմել է փախուստիՀայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը կքննարկվի նոյեմբերինՈվքեր են Գյումրու ավագանու«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր ղեկավարն ու քարտուղարըՔրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը ներգրավված լինելու մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել էՈՒՂԻՂ․ Նոր խորհրդարանը մեկնարկում է աշխատանքը. ինչ է սպասվումԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների գործունեության մեխանիզմներում. «Փաստ»Կառավարության կադրային բանկը ձևավորվում է․ Փաշինյանը ներկայացրել է արդյունքները«Հայփոստը»․ 7 տարում՝ 4 միլիարդ դրամ վնաս է կուտակել. մոտ 11 մլն դոլար, որը հատուցվում է պետբյուջեից․ «Ժողովուրդ»«Հայաստան» խմբակցությունում կրքերը թեժանում են. Աղվան Վարդանյանը՝ ներքին դժգոհությունների կենտրոնում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ինչ է նվիրել ՌԴ դատախազն Աննա Վարդապետյանին Բուհական համակարգի գերքաղաքականացումը փակուղի է. «Փաստ»«Հրապարակ»․ Նեմեց Ռուբոն չմարսեց, դուք էլ չեք մարսելու «Հրապարակ»․ Լավ կաբինետները՝ «լավ մեջք» ունեցողներին Նախ՝ իշխանությունն ինքն իրենից պիտի սկսի. «Փաստ»Ալեն Սիմոնյանը պաշտոն է խնդրել Փաշինյանից. «Ժողովուրդ»«Եվրոպական չափանիշների» ընտրողական հայելին. ինչու է իշխանությունը հիշում Արևմուտքը միայն սեփական հարմարավետության պահին. «Փաստ»Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ ի՞նչ ունեցվածքով նա հեռացավՏուրիստական Ծաղկաձորը՝ փոսերի մեջ. քաղաքապետն ընտրության է պատրաստվում. «Ժողովուրդ»ՆԳՆ-ում կադրային փոփոխություններ են սպասվում. «Ժողովուրդ»Խլել, խլել մինչև... ո՞ւր. «Փաստ»«Հրապարակ»․ Որ հանձնաժողովներն ում կհասնեն Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Ամենադիտված