Կինոն արվեստ չէ, բիզնես է․ կինոռեժիսոր (տեսանյութ)
ՏեսանյութերԱզգային ժողովում այսօր՝ հունիսի 17-ին, մեկնարկել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Կինոյի ոլորտում օրենսդրական հնարավոր լուծումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումները: Կինոռեժիսոր, պրոդյուսեր Արմեն Ադիլխանյանն իր ելույթում ասաց․ «Կինոն արվեստ չէ, բիզնես է։ Որպեսզի կինոյի վիճակը լավանա՝ պետք է մենք մեր մոտեցումը կինոյի հանդեպ փոխենք։ Բայց կինոինդուստրիան արտադրում է մի արտադրանք, որն ունենալով լավ որակ, դառնում է արվեստի գործ. դրանք տարբեր բաներ են։ Ուսանողներին սովորեցնում են, որ կինոն արվեստ է, և ուսանողները հենց առաջին կուրսից որոշում են, որ իրենք մեծ արվեստագետ են, հետո ուզում են մեծ արվեստի կինո նկարեն՝ փող չկա»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru