Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ» Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցով Չեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի 

«Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը

Բլոգոսֆերա

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

««Սահմանադրական դատարանի անդամի ընտրություն» տրագիկոմեդիայի վերջին արարը` այսօր խորհրդարանում

Բեմադրող ռեժիսոր` Նիկոլ Փաշինյան

Գլխավոր դերակատար` Վահե Գրիգորյան

Երկրորդական պլանի դերակատար` Արմեն Սարգսյան

Զանգվածային տեսարաններ` «Իմ քայլը» խմբակցություն

Դեռևս անհայտ դերակատարում` խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններ

Այսօր Ազգային ժողովում քննարկվում է Վահե Գրիգորյանի՝ որպես ՍԴ դատավորի թեկնածությունը։ Ավելի քան համոզված եմ, որ Վահե Գրիգորյանը կընտրվի եւ սրանով կավարտվի իշխող ուժի ամեն գնով Վահե Գրիգորյանին ՍԴ դատավոր դարձնելու ամիսներ տեւած բեմադրություն-էպոպեան։ Այս բեմադրության մեջ առանցքային են մի քանի դերակատարներ.

• Գլխավոր հերոսը Վահե Գրիգորյան էր, որը սահուն կերպով վերածվեց հակահերոսի։ Ժամանակին ես կարծում էի, որ Վահե Գրիգորյանը որոշակի նվիրվածություն ունի այն արժեքներին, որի մասին միշտ ամենաբարձրն է խոսել՝ իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն, իշխանությունների տարանջատում, նվիրվածություն բարձր բարոյական եւ էթիկական արժեքներին։ Սակայն, առաջին իսկ լուրջ փորձությունը նա ձախողեց եւ ցույց տվեց, որ ՍԴ դատավոր է դառնում՝ անարգելով իր իր կողմից հռչակած էթիկական արգելքները, խոր անարգանք ունենալով իրեն առաջադրողի նկատմամբ, իր հետ ՍԴ տանելով ապալեգիտիմության այն պիտակը, որով նա ընդամենը մի տարի առաջ պիտակել էր իրեն առաջադրողին։ Ես իրապես չեմ ցանկանում հավատալ, որ նման կերպ էլ նա պաշտոնավարելու է՝ որպես ՍԴ դատավոր։ Միեւնույն ժամանակ, ես այս դիտարկումները չէի անի, եթե նրան առաջադրել կառավարությունը նախագահի փոխարեն։
• Ի սկզբանե, ենթադրվում էր, որ գլխավոր դերակատար պետք է լիներ նաեւ նախագահ Արմեն Սարգսյանը, բայց նա ինքնակամ ստանձնեց երկրորդական պլանի դերակատար լինելու առաքելությունը։ Սակայն արժանին պետք է մատուցել պարոն նախագահին՝ նա մի քանի արարով մինչեւ վերջ փորձում էր ներկայացնել, որ ինքն է հիմնական որոշում կայացնողը եւ ոչ մի կերպ իշխող ուժի կամակատարը չէ։ 

Նախ նա անում է քաղաքական հայտարարություն, որ ինքը չի եկել բոլորին ուրախացնելու։ Հետո տարբեր լրատվական արտահոսքերով իբր սրտնեղում է, որ ոչինչ իր ձեռքում չէ, քանի որ պարզվում է նախորդ ռեժիմի օրոք գրված Սահմանադրությունը իրեն զրկել է ամեն ինչից։ 
Երբ 2018 թվականի փետրվարին, Սերժ Սարգսյանից նա ընդունում էր նախագահ դառնալու առաջարկը եւ հույս հայտնում, որ չի հիսաթափեցնի Սերժ Սարգսյանին, վստահ եմ, որ հստակ տեղյակ էր իր սահմանադրական կարգավիճակից։ Եվ հիմա ի՞նչ մեղք ունի Սահմանադրությունը, երբ նա ոչ միայն չի հետևում Սահմանադրության պահպանման կարևորագույն պարտականության իրականացմանը, այլև երկրի ներսում ինքնակամ հրաժարվում է իր բարձր կոչումը /պետության գլխի/ կրելու պատասխանատվությունից՝ վկան մայիսի 28-ի դրվագը (երբ նույնիսկ արարողակարգային մակարդակով նախագահը չկանգնեց իր տեղում՝ դրոշի մոտ):

Սակայն երկրից դուրս տարբեր հարցազրույցներով փորձում է տպավորություն ստեղծել, որ որպես ժողովրդի իմաստուն հայր հետեւում է բոլորին եւ երկրում կատարվող բոլոր իրադարձությունների նախագծման ակունքում է։ Պարոն նախագահը ճիշտ է միայն մի բանում։ Նա չի ուրախացնում ոչ մեկին(այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին եւ իմ քայլականներին, որովհետեւ նրանց համար նախագահի վարքագիծը ուղղակի դիտարկվում է որպես իրենց նկատմամբ ունեցած անօտարելի պարտականություն), այլ ընդամենը, մոտենալով իր կարիերայի մայրամուտին, վայելում է բարձր սահմանադրական կոչումը՝ որեւէ բարոյական պարտավորություն չզգալով այդ կոչման նկատմամբ։

• «Իմ քայլ»-ը խորհդարանական խմբակցությունը ողջ բեմադրության ընթացքում զանգվածային տեսարաններ ապահովողն էր եւ ինչպես միշտ, ի կատար ածեց վարչապետի ոլոր քմահաճույքները՝ պարտաճանաչորեն մերժելով բոլոր այն չքաղաքականացված թեկնածուներին, ովքեր կանգնած էին Վահե Գրիգորյանի ՍԴ դատավոր դառնալու ճանապարհին։ Այս պրոցեսում նարցիսիզմի, դիլենտատիզմի ու պոպուլիզմի յուրօրինակ համադրությունն ակնառու էր: 

Հ.Գ. Այսօր շատ կարեւոր է, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունները չդառնան ամիսներ ձգվող այս բեմադրության մասը։ «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը արդեն իսկ հայտարարել է, որ դեմ է քվեարկելու։ Դեռեւս պարզ չէ, թե ինչպես կարձագանքի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, սակայն, ես անկեղծորեն հույս ունեմ, որ կորդեգրվի նույն մոտեցումը, ինչ՝ Էմիլ Բաբայանի ընտրության ժամանակ և նույն հիմնավորմամբ երկու խմբակցություններն էլ չեն մասնակցի քվեարկությանը»,-գրել է նա::

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քաղաքական «մշակույթի» անկումը. սկանդալներն ու սպառնալիքները՝ աղետներն ու ձախողումները քողարկելու հաստատուն գործիք. «Փաստ»Օգոստոսը ուրախություն կբերի կենդանակերպի այս նշաններին. ո՞վ կավարտի վատ շարքը Բժիշկը զգուշացրել է սառը ցնցուղից կամ շոգ եղանակին լողալուց առաջացող սրտի կաթվածի վտանգի մասին Բժիշկը զգուշացրել է վաղահաս ձմերուկների վտանգների մասին Բժիշկը զգուշացրել է մի վիճակի մասին, որը հաճախ վերագրվում է սուրճի չափից շատ օգտագործմանը Մարոկկոյի միգրանտները շարունակում են արտագաղթել Իսպանիա Ջիբրալթարի նեղուցովՉեխիայում կայացել է պատանի շախմատիստների մրցաշար․ Հայաստանի թիմի արդյունքները Հրդեհ Արմավիր քաղաքում․ փրկարարները մարել են ավտոմեքենայի բռնկումը Reebok-ից երիտասարդ աղջիկ է տեղափոխվել հիվանդանոց, բժիշկները պայքարում են նրա կյանքի համար Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել Բալթիկ ծովում ռուսական «Իլ-20»-ի թռիչքից հետո 90 տարեկան հասակում մահացել է Բագրատ Սրբազանի հայրը Ուկրաինան երբեք չի անդամակցի ՆԱՏՕ-ին. Զալուժնի «Սա Իրանի վերջին հնարավորությունն է». Թրամփը՝ Թեհրանի հետ բանակցությունների մասին Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրըՍև ծովում հարձակվել են թուրքական նավի վրա Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալՀայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի. Եվրասիական զարգացման բանկ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են 3-ամյա երեխա և նրա տատիկը Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Էրդողանը ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների կապակցությամբ Զելենսկին ազատել է Ստեֆանիշինային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կարող են միջուկային զենք կիրառել՝ դաշնակիցներին պաշտպանելու համար Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր «Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի
Ամենադիտված