Հանրային ռեսուրսներն անարդար են բաշխվում կառավարության ու համայնքների միջև. Էմին Երիցյան
Բլոգոսֆերա
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բանվորներն և վարորդները կստանան ավելի շատ աշխատավարձ, քան Հայաստանի համայնքների մեծ մասի ղեկավարները: Էլ չեմ խոսում համայնքային ծառայողների ու այլ աշխատողների մասին։
Վարորդ՝ 290.000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)
Բանվոր՝ 200.000 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)
Հանրային ռեսուրսներն անարդար են բաշխվում կառավարության ու համայնքների միջև։ Կառավարությունը ծախսում է հանրային միջոցների 92%-ից ավելին (փաստացի գերկենտրոնացված երկիր ենք)։
Այդ 8%-ն էլ կրկնակի անարդար է բաշխվում Երևանի ու մնացած բոլոր համայնքների միջև։ Մեկ բնակչի հաշվով հանրային միջոցների բաշխման առումով։
Տեղական ինքնակառավարման, երկրի համաչափ զարգացման ու բնակչության կյանիքի որակի ապահովման այս փաստացի մարտահրավերները մնում են անարձագանք՝ փոխարինվելով համայնքների օպտիմալացման կեղծ օրակարգով։
Համայնքների խոշորացումից հետո էլ խոշորացված համայնքի ղեկավարը, իրավաբանները, մասնագետները շարունակում են ստանալ շատ ավելի քիչ աշխատավարձ, քանի Երևանի աղբահանության բանվորն ու վարորդը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)