Մահացել է լրագրող Կարինե Աշուղյանը
Բլոգոսֆերա
Մահացել է լրագրող Կարինե Աշուղյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից, որտեղ նա գրառում է կատարել․
«Կարինե Աշուղյանը մահացավ։
Տաղանդավոր, բարի, ջերմ ու քնքուշ Կարինեն։ Երրորդ անգամ ես փակեցի իմ սիրելի մարդկանց աչքերը։ Հայրիկինս, Սամվելինս ու հիմա Կարինեի աչքերը։ Ցավը անտանելի է»,-գրել է նա։
Կարինե Աշուղյանը ծնվել է 1962 թվականի մարտի 20-ին, Արարատի մարզի Տափերական գյուղում։ Ավարտել է ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետը, Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ասպիրանտուրան: Խմբագրել է «Արարատ» մարզային թերթը (1998-2008), աշխատել է ՀՀ ՊՆ «Զինվոր» պաշտոնաթերթում և որպես լրագրող՝ տարբեր լրատվամիջոցներում։ Գիտական և հրապարակախոսական բազմաթիվ հոդվածների հեղինակ է։
Նրա ստեղծագործությունները լույս են տեսել գրական պարբերական մամուլում և տարբեր ժողովածուներում, թարգմանվել են մի շարք լեզուներով: «Հմայիլներ» բանաստեղծությունների ժողովածուի համար արժանացել է ՀԳՄ Պարույր Սևակի մրցանակի:
Պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով: 2016թ. արժանացել է ՀՀ ՊՆ և ՀԳՄ համատեղ ամենամյա մրցանակի:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)