Սերժ Թանկյանն իր զորակցությունն է հայտնել Խաչատուրյան քույրերին
Բլոգոսֆերա
System of a Down ռոք-խմբի երգիչ Սերժ Թանկյանը Սերժ Թանկյանն իր զորակցությունն է հայտնել Խաչատուրյան քույրերին, որոնց հանդեպ արդեն գրեթե մեկ տարի հետաքննություն է իրականացվում:
Սերժ Թանկյանի կարծիքով, աղջիկներն իրենք են ողբերգական դեպքի, տնային բռնության զոհեր հանդիսանում: «Սա վառ ապացույցն է այն բանի, որ կանանց և երեխաների հանդեպ առանց դատի և դատաքննության բռնությունները կարող են հանգեցնել պատասխան բռնության», նշված է Թանկյանի ֆեյսբուքյան էջում: Հաշվի առնելով առկա իրողությունները, աշխարհահռչակ երաժիշտը դատարանին կոչ է արել մեղմ լինել քույրերի հանդեպ:
Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսին Անգելինան, Մարիան և Քրիստինան սպանել էին իրենց հորը՝ Մոսկվայի իրենց բնակարանում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)