Վրաերթ Ֆրանսիայի հրապարակում․ կան տուժածներ
Արտակարգ Պատահար
Հունիսի 22-ին, ժամը 23:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել վրաերթ․ կա երեք տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Պարզվել է, որ Ջ.Մ.-ն ծնված 1990 թ.Opel Vectra B մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Վ. (ծնված 1977 թ.) և Վ. ծնված 1971 թ. Ա.-երին, Գ.Դ.-ին ծնված 1957 թ. և Կ.Ս.-ին:
Փրկարարները քաղաքացիներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վ. և Վ.Ա.-երը հոսպիտալացվել են Նաիրի ԲԿ, իսկ Կ.Ս.-ն և Գ.Դ.-ն՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վարորդին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)