Վերին Լարսը աշխատում է նորմալ ռեժիմով, հերթեր չկան. պարզաբանում
Վրաստան
Վրացական սոցկայքերում տեղեկություններ են տարածվել, թե Ռուսաստանը Լարսի անցակետով արգելում է Վրաստան ավտոմեքենաների մուտքը, և որ Լարսի անցակետում մի քանի կիլոմետրի հասնող խցանումներ են գոյացել:
Հուսիսային Օսիայի իրավապահ մարմինները հերքել են տարածված տեղեկությունը, թե ռուսական կողմն իբրև թույլ չի տալիս վրացական համարանիշներով մեքենաներին հատել երկրի պետական սահմանը:
«Մենք աշխատում ենք նորմալ ռեժիմով: Բոլոր գծերը աշխատում են: Հերթեր չկան: Առավելագույնը 20-30 մեքենա է կուտակվում, սպասման ժամանակը տասը րոպե է», – ասել է Հյուսիսային Օսիայի մաքսային ծառայության մամուլի քարտուղարը Sputnik Georgia-ին տված հարցազրույցում:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)