Եվրոպական խաղեր. Արման Դարչինյանը պարտվեց 1/8 եզրափակչում
Սպորտ
Բռնցքամարտիկ Արման Դարչինյանը պարտվեց Եվրոպական խաղերի 1/8 եզրափակչում:
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի բռնցքամարտի 75 կգ քաշային կարգում Դարչինյանը երկրորդ մենամարտում մրցեց Ուկրաինայից Ալեքսանդր Խիժնյակի հետ և պարտվեց 0:5 հաշվով: Հայ բռնցքամարտիկն առաջին մենամարտում հաղթել էր խորվաթ Մլադեն Սոբյեսլավսկուն:
Մինչ այս Հայաստանն արդեն երեք մեդալ է նվաճել սամբո մարզաձևից՝ Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը՝ արծաթե, իսկ Արսեն Ղազարյանը բրոնզե մեդալակիր:
Լուսանկարը՝ Armnoc


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)