«Արարատ-Արմենիա»-ն նոր ֆուտբոլիստ ունի Էստոնիայից
Սպորտ
Հայաստանի չեմպիոն Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Էստոնիայի հավաքականի 26-ամյա կիսապաշտպան Իլյա Անտոնովը:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Իլյան հանդես է եկել էստոնական «Պուումա», «Լեվադիա», ավստրիական «Հորն», սլովենական «Ռուդար Վելենյե» և մի շարք այլ ակումբներում:
«Լեվադիա»-ի կազմում երկու անգամ դարձել է Էստոնիայի չեմպիոն և մեկ անգամ՝ Էստոնիայի գավաթի խաղարկության հաղթող:
Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է ռումինական «Հերմանստադտ» ակումբի ֆուտբոլիստ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան