Կոչ եմ անում Ձեր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել (տեսանյութ)
ՔաղաքականԱԺ-ում այսօր քննարկվում է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Հիմնական զեկուցողը Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանն է։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց․ «Լևոն Յոլյանն ամբողջությամբ համապատասխանում է քրեաօլիգարխիկ ներկայացուցչի չափանիշներին և, ուրեմն, պարո′ն Յոլյան, Ձեզ կոչ եմ անում Ձեր ամփոփիչ ելույթը հրաժեշտի տեքստ դարձնել, որովհետև չեք կարող այս կարևորագույն ինստիտուտը այսպիսի արատավոր բեռով շարունակեք ղեկավարել։ Այս բոլոր հանգամանքները հաշվի առնելով՝ Ձեզ հայտարարում եմ «պերսոնա նոն գրադա»»:
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)