Հարկային փոփոխություններից հետո ներդրողը Վրաստանի փոխարեն Հայաստանում ներդրում կանի՞․ քննարկում ԱԺ-ում
Քաղաքական
Ազգային ժողովում այսօր նորից քննարկվում են Հարկային օրենսգրքի խոշոր փոփոխությունները։ ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանը այս առիթով հիշեցրեց, որ ներդրողները ներդրում անելիս նայում են տարածաշրջանի երկրներին ու համեմատում՝ որտեղ է ավելի ձեռնտու անել ներդրումը։
Պատգամավորը նախագիծը ներկայացնող կառավարության ներկայացուցչին հարցրեց՝ այս փոփոխություններից հետո ներդրողը Վրաստանի փոխարեն Հայաստանում ներդրում կանի՞։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նախ` բացատրեց, որ իրենց հաշվարկներով այս փոփոխությունների արդյունքում սպասվում է, որ եթե որևէ այլ բան չփոխվի, ապա ներդրումները 1,5 տոկոսով կավելանան։
Ինչ վերաբերում է Վրաստանի հետ համեմատությանը, փոխնախարարն ասաց, որ այդ համեմատության համար պետք է վերլուծել ոչ միայն Հարկային օրենսգիրքը, այլ բազմաթիվ այլ գործոններ, քանի որ ներդրումային գրավչության վրա ազդում են շատ այդպիսի գործոններ։ Այնուամենայնիվ, ըստ Պողոսյանի, Հայաստանը լուրջ առաջընթաց է ունենալու Համաշխարհային բանկի հարկային վարչարարության ցուցիչով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)