«Լոռի»-ն նոր համալրում ունի Կոլումբիայից
Սպորտ
Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի Կոլումբիայից:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Կոլումբացի կիսապաշտպան Խուլիան Անդրես Մենդոսա Բլանկոն երկու տարվա պայմանագիր է ստորագրել «Լոռիի» հետ:25-ամյա ֆուտբոլիստը Վանաձոր է ժամանել հայրենի «Ռեալ Քարթագենա» ակումբից, որտեղից էլ սկսել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
Օրեր առաջ վանաձորրյան ակումբը հայտնել էր նաև նոր գլխավոր մարզչի հետ պայմանագրի ստորագրման մասին: «Լոռիի» գլխավոր մարզիչ էր նշանակվել իսպանացի մասնագետ Դավիդ Կամպանյան:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)