Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրը Սև ծովում հարձակվել են թուրքական նավի վրա Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալ Հայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի. Եվրասիական զարգացման բանկ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են 3-ամյա երեխա և նրա տատիկը Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին 

Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարհել միջազգային հանրային կարծիքը. Մնացականյանը՝ ՄԱԿ-ում

Քաղաքական

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ելույթը ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 41-րդ նստաշրջանի բարձր մակարդակով հանդիպմանը.

«Տիկին Բարձր հանձնակատար,
Հարգելի պարոն նախագահ,
Ձերդ գերազանցություններ,
Տիկնայք և պարոնայք,

 

Ուրախ եմ մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ մասնակցել Մարդու իրավունքների խորհրդի նիստին:

Մեկ տարի առաջ Հայաստանի ժողովուրդն ի ցույց դրեց իր ամուր հանձնառությունը և վճռականությունը պաշտպանելու և ապահովելու ժողովրդավարական հասարակության ուժը, իդեալները և արժեքները: Ավելի ուշ՝ 2018 թ.-ի դեկտեմբերին, Հայաստանի ժողովուրդը վերադարձավ ընտրատեղամասեր՝ իրական ժողովրդավարական գործընթացների շրջանակներում ընտրելու Հայաստանի նոր խորհրդարանը, որի արդյունքները վստահելի և ընդունելի էին մեր հանրության և բոլոր քաղաքական ուժերի համար: Այս գործընթացը, որը վայելում էր միջազգային հանրության աջակցությունը, առավել ամրապնդվեց մեր կառավարության քաղաքական կամքով՝ ապահովելու իրապես ազատ և արդար ընտրությունների անցկացում: Ցանկանում եմ օգտվել այս հնարավորությունից և վերահաստատել մեր երախտագիտությունը մեր միջազգային գործընկերներին և կազնակերպություններին, այդ թվում՝ ՄԱԿ-ին, ժողովրդավարական ընտրությունների անցկացման տեխնիկական աջակցության մեր հայտին արագ արձագանքելու համար։

Այսօր մեր կառավարությունը վայելում է մեր ժողովրդի կողմից տրված շատ ուժեղ մանդատ, որը վստահության հետ մեկտեղ նաև մեծ պատասխանատվություն է՝ աշխատելու Հայաստանում ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և կայուն զարգացման ամրապնդման ուղղությամբ։

Այս տարվա ընթացքում մեր կառավարությունն անշեղորեն կյանքի է կոչել իր ծրագրի առաջնահերթությունները, որոնցից դատական համակարգի բարեփոխումը դարձել է ամենագերական և հրատապը։ Հնարավոր է հասնել իրապես անկախ և անկողմնակալ դատական համակարգի ձևավորման, վերջինիս բարեփոխումը պայմանավորված է մեր կառավարության ուժեղ քաղաքական կամքով, քանի որ մենք գիտակցում ենք, որ հնարավորինս սեղմ ժամանակում այս նպատակի իրագործումը կլրացնի և կամրապնդի Հայաստանում տեղի ուենցած Թավշյա հեղափոխության նպատակները:։ Այս բարեփոխման իրականացման գործում մենք նաև վայելում ենք մեր գործընկերների՝ այդ թվում, ԵՄ գործուն աջակցությունը, ինչպես նաև կիրառում ենք մեր տարածաշրջանային կազմակերպության՝ Եվրոպայի խորհրդի արժեքավոր փորձը։ Մեր ներկայիս հանդիպման համատեքստում այս փորձը վկայում է միջազգային և տարածաշրջանային իրավապաշտպան կազմակերպությունների միջև աշխատանքի խելամիտ համակարգման մասին։

Պարոն նախագահ,

Սիրո և համերաշխության, ոչ բռնի Թավշյա հեղափոխության հաջողությանը զգալիորեն նպաստեց մեր կանանց լայն ներգրավվածությունն ու ակտիվ քաղաքական մասնակցությունը։ Մեր փորձը վերահաստատում է պետության և հասարակության սոցիալ-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության առանցքային դերը, հետևաբար նաև կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքների և հնարավորությունների ապահովման և զարգացման առաջնահերթությունը։ Դա մեր կառավարության ծրագրային առաջնահերություն է։ Այլ նպատակների հետ մեկտեղ, և Հայաստանի հանրային կյանքում կանանց քաղաքական ներկայացվածության աճի բարձրացման նպատակով, նորընտիր խորհրդարանում կանանց առավել մեծ ներկայացվածությունն է ապահովվել։

Կանայք նաև խաղաղության և անվտանգության փոփոխության առաջամարտիկներ են։ Նրանք կենսական դեր ունեն բռնի հակամարտությունների կանխարգելման գործում, և հետևապես մեծապես կարևոր է նրանց ուժեղ և կայուն ներգրավվածության ապահովումը: Մեր տարածաշրջանում ողբերգական փորձառությունները մեզ պարտավորեցնում են վճռականորեն հետամուտ լինել այս նպատակին։ Ավելի վաղ՝ փետրվար ամսին, մեր կառավարությունը հավանության արժանացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» խորագրով 1325 բանաձևի իրականացման Ազգային գործողությունների առաջին ծրագիրը։ Գործողությունների ծրագրի ընդունմանը նախորդել էր լայն և ներառական խորհրդակցությունների գործընթացը՝ պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ։ Այն համապարփակ, հետևողական և համաձայնեցված փաստաթուղթ է, որի նպատակն է խթանել կանանց քաղաքական մասնակցությունը և տնտեսական հզորացումը խաղաղաշինության, հակամարտությունների կանխարգելման և հակամարտությունների կարգավորման գործընթացում։ Մենք գիտենք, որ ազգային մակարդակում 1325 բանաձևի արյդունավետ իրականացումն ամրապնդում է առավել լայն ազգային նպատակ՝ խթանելու տնտեսական և սոցիալական կյանքում կանանց իրավունքները և հավասար հնարավորությունները։

Միջազգային մակարդակով՝ Հայաստանը պատրաստակամ է իր փորձը փոխանակել միջազգային գործընկերների հետ և իր ներդրումն ունենալ մեր հավաքական ջանքերում՝ ուղղված կանանց իրավունքների պաշտպանությանը և զարգացմանը, ինչպես նաև հասարակական կյանքում նրանց դերի ուժեղացմանը։ Մենք կգործադրենք բոլոր հնարավոր ջանքերն այս օրակարգն առաջ տանելու նաև ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 64-րդ և 65-րդ նստաշրջաններում մեր նախագահության շրջանակներում։ Ամբողջ աշխարհում շուտով նշելու ենք Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրի 25-ամյակը, որը կարևոր հնարավորություն է այս ուղղությամբ մեր ազգային և միջազգային ջանքերի արդյունքների վերաբերյալ համապարփակ ամփոփման և անկեղծ գնահատականի համար։ 

Պարոն նախագահ,

Ցեղասպանության կանխարգելումը շարունակում է դիմակայել լուրջ մարտահրավերների: Մենք ականատես ենք լինում ցեղասպանության հանցագործության ժխտման և արդարացման փորձերի, որոնք խոչընդոտում են անպատժելիության և նոր ցեղասպանությունների վտանգավոր կրկնության դեմ պայքարը: Հայաստանը խստորեն դատապարտում է ժխտողականության քաղաքականությունը և Հայոց ցեղասպանության զոհերի արժանապատվության ու հիշատակի հանդեպ վիրավորանքը, որն արտահայտվեց Թուրքիայի նախագահի՝ այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում: Ուղերձում Ցեղասպանության զոհերի հասցեին կիրառվող ձևակերպումը՝ «հայկական հրոսակախմբեր և նրանց կողմնակիցներ» վիրավորական է և ցավալի: Օսմանյան կայսրության կողմից ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանությունը «վերաբնակեցմամբ» արդարացնելը և այնուհետև դա որպես «առավել ողջամիտ գործողություն» որակելը վկայում է Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդին՝ որպես ազգային, էթնիկ և կրոնական խմբին ամբողջովին կամ մասնակիորեն ոչնչացնելու մտադրության մասին՝ համաձայն Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին Կոնվենցիայի սահմանման: Թուրքիայի ղեկավարությունը շարունակում է բացահայտորեն արհամարել միջազգային հանրային կարծիքը և պատմական իրականությունը:

Պարոն նախագահ, 

Այս Խորհուրդը և նրա հատուկ ընթացակարգերը պետք է հետևողականորեն առաջնորդեն ազգային և միջազգային մակարդակներում ցեղասպանությունների կանխարգելման օրակարգը: Անհրաժեշտ է կայուն աջակցություն ցուցաբերել ՄԱԿ գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի գրասենյակին: Պետք է հետագա քայլեր ձեռնարկել՝ ամրապնդելու վաղ նախազգուշացման և վաղ գործողությունների մեխանիզմներն այնպիսի իրավիճակներում, որոնք կարող են հանգեցնել ցեղասպանությունների: Պետք է վճռական գործել՝ պայքարելու ատելության խոսքի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ: Մենք ողջունում և աջակցում ենք ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախաձեռնած ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված ՄԱԿ Ռազմավարությանն ու գործողությունների ծրագրին: Հայաստանը շարունակում է ներդրում ունենալ ցեղասպանությունների կանխարգելման միջազգային ջանքերում: 

Պարոն նախագահ,

Մարդու իրավունքները համընդհանուր են, դրանք հավասարապես կիրառելի են բոլորի համար՝ առանց որևէ խտրականության։ Այս սկզբունքներն ընկած են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և ՄԱԿ-ի կանոնդրության հիմքում։ Այս հիմնարար փաստաթղթերը պարզորոշ կերպով սահմանում են, որ հարգանքը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ, դրանց պաշտպանությունն ու խթանումը բոլորի համար են՝ առանց խտրականության՝ անկախ որևէ հանգամանքից, ավելին «որևէ տարբերակում չպետք է դրվի` ելնելով անհատի երկրի կամ տարածքի քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակից, լինի դա անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար կամ որևէ այլ սահմանափակումով պետական կազմավորում»։ 

Հետևաբար, այն սահմանափակումները, որոնք մարդու իրավունքների միջազգային մեխանիզմների ընձեռած հնարավորություններից օգտվելու առումով կիրառվում են հակամարտության տարածքներում բնակվող մարդկանց նկատմամբ, հակասում են մարդու միջազգային իրավունքների տառին և ոգուն։ Սա պարտադրանք է։ Սա ինքնին մարդու իրավունքների խախտում է, ինչը սրում է հակամարտությունները և խոչընդոտում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։

Արցախը մարդիկ են, 150 հազար անհատներ՝ իրենց արժանապատվությամբ, պատասխանատվությամբ և իրավունքներով։ Ինչպես մնացած բոլորը, նրանք նույնպես իրավունք ունեն ազատորեն օգտվել իրենց բոլոր անօտարելի իրավունքներից, ներառյալ՝ ինքնորոշման իրավունքից, սեփական քաղաքական կարգավիճակն ազատորեն որոշելու և իրենց տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը հետամուտ լինելու իրավունքից։ Նրանց պարագայում կյանքի իրավունքն առավելապես վտանգված է, քանի որ առկա է Արցախի բնակչության կենսական ֆիզիկական անվտանգության հանդեմ ծանրակշիռ սպառնալիզը: Հակամարտության հիմնական պատճառներն են 1990-ականների սկզբին մարդկային անվտանգության դեմ իրագործված հարձակումը, 2016 թ.-ին Արցախի դեմ կրկնված ագրեսիան, հայերին սպանելու համար սառնասիրտ մարդասպանների շարունակական փառաբանումը՝ զուգորդված պետական հովանավորչությամբ իրականացվող հակահայկական քարոզչությամբ և այլատյացությամբ: Կոնֆլիկտի հանգուցալուծման և տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատման բանալին Արցախի ժողովրդի մարդկային անվտանգության և իրավունքների ճանաչումն է։

Ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ու խթանմանն ուղղված Արցախի ջանքերն արժանի են ճանաչման: Քաղաքացիական ու քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի դրույթների իրագործման վերաբերյալ անդրանիկ պարբերական զեկույց նախապատրաստելու և ներկայացնելու Արցախի կամավոր նախաձեռնությունը ողջունելի է։ Այն իրենից ներկայացնում է ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների՝ միջազգային իրավունքի նորմերին և չափանիշներին համապատասխան, մարդու իրավունքները հարգման և խթանման վրա հիմնված հասարակության ստեղծման ճանապարհին արձանագրած ձեռքբերումների հանգամանալից հաշվետվություն:

Պարոն նախագահ,

Հայաստանը իր թեկնածությունն է առաջադրել 2020-2022 թթ. ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում Արևելյան Եվրոպայի խմբին հատկացված երկու տեղերից մեկի համար: Մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանությանն ուղղված պրակտիկայի, օրենքի և կառույցների համախմբման և ամրապնդման մեր ազգային փորձը վստահություն է ներշնչում, որ մենք որակյալ անդամակցություն կունենանք Խորհրդում և իրական, ազնիվ և արդյունավետ կերպով կնպաստենք ՄԱԿ մարդու իրավունքների հիմնական մարմնի շրջանակներում միջազգային համագործակցությանը: Հայաստանը իր ազգային օրակարգի մակարդակով շահել է մարդու իրավունքների ոլորտում միջազգային համագործակցությունից, ուստի մենք գիտակցում և մեծապես արժևորում ենք միջազգային մակարդակում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության գործում համբերատար, հետևողական և հանձնառու երկխոսության վարումը: Մեր անդամակցության շրջանակներում մենք հստակ և պարզորոշ կերպով հանդես են եկել պարտավորություններով ու հանձնառություններով: Մենք ձգտում ենք սովորել, լսել և կիսվել փորձով: Մենք հանձնառու ենք աջակցելու միջկառավարական համագործակցությանը, քաղաքացիական հասարակության ներգրավմանը և ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի ամրապնդմանը: Մենք առավել քան պատրաստ ենք՝ որակյալ ծառայություն մատուցելու այս Խորհրդի շրջանակներում տեղի ունեցող համագործակցությանը: Մենք ակնկալում ենք ձեր աջակցությունը:

Եզրափակելով խոսքս՝ նշեմ, որ Հայաստանը վերահաստատում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գործիքակազմի հուսալիության ու արդյունավետության բարձրացմանն ուղղված իր անսասան հանձնառությունը։ Մենք բարձր ենք գնահատում Մարդու իրավունքների Գերագույն հանձնակատարի, նրա Գրասենյակի, ինչպես նաև մարդու իրավունքների այլ մարմինների և մեխանիզմների աշխատանքը: Չնայած մարտահրավերներին՝ մարդու իրավունքների ու արժանապատվության ամբողաջականության պաշտպանության հարցում Խորհուրդը շարունակում է մնալ միջազգային համագործակցության կարևոր մարմին: Արժե հիշատակել, որ Միավորված ազգերի կազմակերպությունը, մասնավորապես՝ այս Խորհուրդը, շարունակում են ողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց հույսի և վստահության աղբյուր հանդիսանալ, քանի որ մարդու իրավունքները ՄԱԿ-ի՝ արդար և անվտանգ աշխարհ ունենալու նպատակին հասնելու հիմնասյուներից մեկն են: ՄԱԿ Մարդու իրավունքների խորհուրդը համատեղ պատասխանատվության կարևոր հարթակ է: 

Շնորհակալություն»,- եզրափակեց ՀՀ ԱԳ նախարարը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ օգոստոսի 4/5-ին Հնդկաստանում ուղևորափոխադրումներ է սկսել առաջին ջրածնային գնացքը ՀԷՑ-ի տնօրենների խորհուրդը մեկ տարում ստացել է 260 մլն դրամ․ Ռոմանոս Պետրոսյան Խոզի մսի համաշխարհային արտադրությունը կդանդաղի. կանխատեսում Մահացել է Բագրատ սրբազանի հայրըՍև ծովում հարձակվել են թուրքական նավի վրա Սիրիայի և Իրաքյան Քուրդիստանի նախագահները քննարկել են համագործակցության ընդլայնման ուղիները Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Պենտագոնը համաձայնագրեր է ստորագրել Patriot և THAAD հրթիռների արտադրությունն ավելացնելու վերաբերյալՀայաստանում բարձր տնտեսական ակտիվությունը կպահպանվի. Եվրասիական զարգացման բանկ Բելգորոդի մարզում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել են 3-ամյա երեխա և նրա տատիկը Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին Էրդողանը ցավակցություն է հայտնել Սաուդյան Արաբիայի վրա հարձակումների կապակցությամբ Զելենսկին ազատել է Ստեֆանիշինային ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանի պաշտոնից ՀԱՊԿ-ում հայտարարել են, որ կարող են միջուկային զենք կիրառել՝ դաշնակիցներին պաշտպանելու համար Ռուսաստանում ինքնաթիռ է անհետացել Սյունիքում բախվել են ուսուցչի և կոմբինատի աշխատակցի մեքենաները․ կա վիրավոր «Երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը». Աբովյան Իտալիայում ռեկորդային շոգ է․ 25 քաղաքում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ Հայաստանի կառավարության ամբողջական կազմը հայտնի է Ռուսաստանից Հնդկաստան հում նավթի ներմուծումը հասել է ռեկորդային ցուցանիշների Սեպտեմբերի 1-ից կարող է իշխանափոխություն լինել. Բադալյան (տեսանյութ) ԱՄՆ կառավարությունը ցանկանում է նախապես ստուգել արհեստական բանականության մոդելները Վարչապետի գլխավորությամբ շարունակում ենք ինքնիշխան, ժողովրդավար Հայաստանի Հանրապետության կառուցման ուղին Ռուբեն Ռուբինյանը դարձավ ԱԺ նախագահ.ՌԴ-ն հայտարարել է Խարկովում նոր գրավումների մասին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ԵՄ արտաքին սահմանների պաշտպանությունը՝ Սեուտայում ճգնաժամի պատճառովԻրանը սպառնում է Ուկրաինային պատասխանատվության ենթարկել Ունենք կիսաօրհնված և կիսալեգիտիմ խորհրդարան․ ընդդիմությունից սպասելիքները մեծ են (տեսանյութ) «Պայքարը շարունակվում է». Գառնիկ Դանիելյանն ամփոփել է պատգամավորական գործունեությունը Ռուբինյանն իրեն արդեն 2 օգնական եւ 2 խորհրդական է նշանակել ԱՄՆ-ն 40 միլիոն դոլար էր հատկացրել Մարոկկոյին Սեուտայի ​​ճգնաժամից կարճ ժամանակ առաջՀաքերները լայնածավալ կիբեռհարձակում են իրականացրել Լիխտենշտայնի վրա և հափշտակել 31 հազար մարդու տվյալներ Բրիտանացի վարորդները օրական գողանում են 260,000 դոլարի արժողությամբ վառելիք24 ժամ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Լեհաստանում ուկրաինացիների դեմ հանցագործությունների թիվն աճել էՌուսական ածխի արտահանումը դարձել է ավելի ռիսկայինԳելենջիկում զոհերի թիվը հասել է վեցի Արարատ Միրզոյանը վերանշանակվել է արտաքին գործերի նախարար Ծեծկռտուք՝ «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում․ 2 զինակոչիկ մարմնական վնասվածքներ են ստացել Իրանը արձագանքել է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը շուտափույթ բացելու պահանջինՀոգեբանը նշել է սմարթֆոնից կախվածության հիմնական նշաններըՍեուտայի ղեկավարը քննադատել է Իսպանիայի կառավարությանը միգրանտների իրավիճակի արձագանքի համարԻտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին Բացահայտվել են տեղի ունեցած արյունալի դանակահարության մանրամասներըՖրանսիայում անտառային հրդեհների գործով զանգվածային ձերբակալություններ են Brent նավթի համաշխարհային գինը կտրուկ նվազել է
Ամենադիտված