Սամբոյի ֆեդերացիան Եվրոպական խաղերի 3 մեդալները մեծ հաջողություն է համարում
Սպորտ
Հայաստանի սամբոյի ֆեդերացիան Եվրոպական խաղերում երեք մեդալ նվաճելը մեծ հաջողություն է համարում:
«Սամբոյի Հայաստանի թիմը, որը Եվրոպական խաղերին մասնակցում էր 6 մարզիկով` նվաճեց 3 մեդալ` ոսկի, արծաթ, բրոնզ: Մեր ֆեդերացիայի համար մեծ հաջողություն է այդ մեդալները: Լիահույս ենք, որ հաջորդ խոշորը մրցաշարում կկարողանանք առավել մեծ հաջողությունների հասնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը: Վերջինիս խոսքով` մեդալակիրներն արժանի ներկայացրեցին Հայաստանը և կարողացան բացարձակ առավելությամբ հասան հաղթանակներին: «Հույս ունենք, որ մոտ ապագայում սամբոն կդառնա օլիմպիական մարզաձև, թեպետ հիմա էլ մենք մեզ օլիմպիական ընտանիքի անդամ ենք համարում»,-ասաց նա:
Հայաստանի հավաքականը դեռևս 3 մեդալ է նվաճել: Հայ սամբիստներից Տիգրան Կիրակոսյանը դարձել է ոսկե, Դավիթ Գրիգորյանը` արծաթե և Արսեն Ղազարյանը` բրոնզե մեդալակիր:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)