Ում էր ուղղված Ադրբեջանի արտգործնախարարի ակնարկը՝ ըստ իրանագետի
Բլոգոսֆերա
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հայաստանում կարծիքներ կան, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ արցախյան խնդրով բանակցությունների մասին վերջին հայտարարությունները բացառապես միտված էին ներադրբեջանական լսարանին։
Անշուշտ, դրանց որոշ մասը հենց այդ նպատակն էլ հետապնդում էր, սակայն խաղաղապահ ուժերի հիշատակումն, ըստ իս, թիրախավորում է բացառապես արտաքին լսարանը։
Կասկած չկա, որ հայկական շահերի տեսանկյունից լավագույն խաղաղապահը հենց մեր զինվորն է, որն այս պահին էլ վստահությամբ հսկում է Արցախի Հանրապետության անդորրը, սակայն կան արտատարածաշրջանային խաղացողներ, որոնք թեկուզ խաղաղապահ ուժերի ձևաչափվ ամենևին դեմ չէին լինի հայտնվել մեր տարածաշրջանում՝ առավել ևս, որ դա հնարավորություն կտա, պատկերավոր ասած, նաև կախվել Իրանի հյուսիսի վրա։
Կարծում եմ՝ հենց այդ արտատարածաշրջանային ուժերին էր ուղղված Ադրբեջանի արտգործնախարարի ակնարկը, որն, ըստ էության, նաև Իրանի դեմ է»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)