Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է 

Նիկոլ Փաշինյանի մոտիվացիան. անձնական շա՞հ, թե՞ անձնական հոգեկան խանգարում

Բլոգոսֆերա

Հրապարակախոս Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել  է.

Միգել Աստուրիասի «Սինիոր Պրեզիդենտ» և Գարսիա Մարկեսի «Նահապետի աշունը» վեպերի մեջ սահուն կերպով կտեղավորվեր այն, որ երկրի ղեկավարի կոչով պատգամավորները փակում են բոլոր դատարանների դռները, ապա նրա իրավաբանն ինքն իրեն հռչակում է դատարանի նախագահ։

Եվ այն մտավորականները, հասարակական ակտիվիստներ, լրագրողներ, գիտության թեկնածուներ և դոկտորներ, և նույնիսկ մի ակադեմիկոս, ովքեր հիանում են վարչապետի կոչով դատարանների դռները փակելուց, և բացատրում, թե ինչ կարևոր իրավական քայլ էր, որ Նիկոլի մարդը ինքնահռչակվեց դատարանի նախագահ, ամենայն հավանականությամբ նույն հրճվանքով կասեն՝ ինչ հիանալի վեպ է «Նահապետի աշունը»։

Փաշինյա՞նն է մեղավոր, որ իշխանության գայթակղությանը դիմանալու բավարար հոգեկան հավասարակշռություն չունի, թե՞ մտավորականները, որ այնքան խելք չունեն հասկանալու համար, որ հոգեկան պրոբլեմներ ունեցող մի թերուսի նոպաներ որպես հմուտ քաղաքականություն են ընդունում։

Ստեփան Դանիելյանը հարց է բարձրացնում՝ Հայաստանի Հանրապետության շա՞հն է առաջնային, թե՞ Նիկոլ Փաշինյանի, «ո՞ւմ շահերից է բխում Հայաստան-Արցախ արհեստական հակադրությունը․ կամ դատական համակարգը ոչ թե բարեփոխելը, այլ դիսկրիդիտացնելը»։

Հարցը հռետորական է, պատասխանը պարզ է՝ բխում է ոչ թե Հայաստանի, այլ Նիկոլ Փաշինյանի շահերից։

Բայց մեկ այլ հարց էլ է առաջանում, իր հետևից բերելով մի շարք հարցեր, որ հռետորական չի, և հոգեվերլուծական ուսումնասիրության թեմա է.

Ի՞նչ է նշանակում շահ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իր համար ձևակերպել է իր շահը, թե՞ նա իր կպչուն մտքերն ու բարդույթները շահի տեղ է ընդունում ու բավարարում դրանք։

Օրինակ, ինչո՞վ է նրան շահավետ Ռոբերտ Քոչարյանին հետևողական հալածելը.

Նախ էգեյան ծովի ափերից կանչում է, ապա դատավորներին ստիպում, որ կալանքի սանկցիա տան, դատավորը վախեցած տալիս է, բայց իրավական հիմքերի բացակայությունը ստիպում է վերաքննիչ դատարանին ազատել նրան, Փաշինյանը իրեն կորցնում է ու նետվում միտինգի, գոռում՝ դատավոր կա՞, ով ինձ կարող է չլսել, էլի կալանել տալիս Քոչարյանին։ Մի քանի ամիս բանտում մնալուց հետո, այս անգամ առաջին ատյանի դատարանն է ազատում նրան, ու գործն ուղարկում Սահմանադրական դատարան։ Փաշինյանի անձնային խանգարումը նրան շոկի մեջ է գցում.

Սահմանադրական դատարանը 100 տոկոսով կվճռի, որ հակասահմանադրական է Քոչարյանի դեմ գործ հարուցելը, ու այլևս Քոչարյանին չի կարող փակել։ Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ։ Եվ առանց ծանրութեթև անելու, մոլեգին նոպայի մեջ կոչ է անում շրջափակել դատարանները։ Գտնվում են մարդիկ, էն էլ՝ պատգամավորներ, որ նետվում են, դատարանների դռները փակում։

Մի քանի օր անց Փաշինյանի շոկը անցնում է, սկսում է գիտակցությունը տեղը գալ, ու հասկանալ, որ ահավոր բան է արել, որ հըլը երկիրը հեչ, իրեն ի՛նչ մեծ վնաս տվեց, իսկ օգուտը զրո է. Սահմանադրական դատարանը էլի նույն որոշումը կարող է ընդունել, ու մի քանի օր անց լրագրողները, երբ դեմ են տալիս միկրոֆոնը, թե՝ ինչու շրջափակեցիք դատարանները, Փաշինյանի լեզուն փաթ է ընկնում, կմկմում է, չի կարողանում հոդաբաշխ նախադասություն ասել, բայց մի բացատրություն պիտի տա՞, ու զառանցանքային մտքեր է ասում՝ շրջափակեցի, որ պարզ լինի՝ ես դատարանների վրա ազդեցություն չունեմ։ Մարդիկ կան, որ սկսում են վերլուծել այս նախադասությունը, տանջվում են, որ հասկանան՝ ինչ-որ մեկը կասկածո՞ւմ էր, որ դատարանների վրա ազդեցություն ունես, հիմա էդ ինչ որ մեկը համոզվեց, որ չունե՞ս։ Դե, շարքային պարանոիդ չի, իրենց երկրի վարչապետն է, բա չհասկանա՞ն, թե գլխներին ինչ է գալու։

Բայց էլի անձնային խանգարումը չի անցնում, անձը խառնաշփոթի ու խուճապի մեջ է, վերաքննիչում դատավոր կա՞, որ ուզածս չանի։ Չէ, չկա, հանգիստացեք, ձեզ հանգիստ է պետք, իրոք՝ չկա, ու վերաքննիչ դատարանի դատավորն առաջին ատյանի դատարանի վճիռը կասեցնում է, երրորդ անգամ կալանավորում Քոչարյանին, և ամենակարևորը՝ կանխում Սահմանադրական դատարանում գործի քննությունը։

Չէ, բայց, մարդ ես, կարող է մի դատարանը մյուսից շուտ նիստ գումարեր, չէ՞, և օգնության է հասնում մի ուրիշ խանգարված, Քրիստոսի ձայնով ՀԱԿ-ի իրավաբան Վահե Գրիգորյանը, ելքը գտել է, արի ֆռցնենք երկրի նախագահին, թող ինձ էլի առաջադրի Սահմանադրականի դատավոր, հենց ընտրվեմ, կասեմ, վերջ, ես եմ Սահմանադրականի նախագահը, Քոչարյանի պապկեն կառնեմ, և կնիքը կխփեմ՝ Քոչարյանի դեմ գործ հարուցելը սահմանադրական է։

Բայց վերաքննիչը ավելի շուտ կասեցրեց առաջին ատյանի որոշումը, քան Սահմանադրականը գործի կանցներ, ու անիմաստ եղավ Սահմանադրական դատարան ներխուժումն ու նախագահի գահը զավթելու օպերացիան։

Ու էլի Նիկոլ Փաշինյանի պարանոիդալ վարքագծի զոհն են դառնում մի շարք մտավորականներ, մանավանդ՝ իրավաբան, որ սկսեցին լուրջ դեմքով բացատրել, թե Վահե Գրիգոյանն է Սահմանադրականի իրական նախագահը։

Դեռ մի կողմ, թե Հայաստանը ինչ կորցրեց, տեսնենք ինքը՝ Փաշինյան,ը ի՞նչ է կորցրել.

  1. Դատարանի դուռ փակելով ու ՍԴ նախագահի աթոռը բռնազավթելու փորձով ժողովրդավար առաջնորդի համբավն իջացրեց նախորդ վարչապետից մի քանի անգամ ցածր, պլինտուսից էլ ներքև, ու խաչ քաշեց ժողովրդավար գործչի իր ապագայի վրա, ով հետը վատացավ՝ երեսին շրխկացնելու է՝ էդ չես, դատարանի դուռ փակող, իսկ նրա հետ վատացողները միայն ներսում չեն, դրսում էլ են լինելու՝ կարող է մի օր Պուտինը լինել, մի ուրիշ օր՝ եվրոմաման, համ էլ, պատմության մեջ մնալու է՝ որպես դատարանի դուռ փակող դեսպոտ։
  2. Ռուսաստանի նախագահի ու ընդհանրապես Ռուաստանի իշխող խավերի հետ հարաբերությունները փչացրեց, երեք անգամ կալանավորես մեկին, ում աշխարհի ամենահզոր երկրներից մեկի ղեկավարը մի քանի անգամ ցույց տվեց, որ իր ընկերն է։ Ինչքան էլ ժպիտ ծամածռելով ասի՝ Պուտինի հետ շատ լավ ենք, մեկ է, չի անցնի։
  3. Ռոբերտ Քոչարյանին դարձրեց քաղաքական լուրջ գործոն, նա իր հավասարակշռված ու վստահ կեցվածքով սկսեց վստահություն ներշնչել, և նրա շուրջը գնալով ավելի շատ մարդ է համախմբվում։

Իսկ ի՞նչ ստացավ. Քոչարյանին դատապարտող դատավճի՞ռը։ Բայց էն էլ դեռ չի ստացել, ու դեռ հայտնի չի, կստանա՞, թե՞ չէ, իսկ եթե ստանա էլ, արանքում էլ  ինչեր է կորցնելու։

Ուրեմն, Նիկոլ Փաշինյանը իր շահերո՞վ էր առաջնորդվում, թե՞ հոգեկան խանգարումներով ու վնուշկեքով, որոնք հոգեկանը չկարգավորելու պատճառով թյուրիմացաբար շահի տեղ է դրել։

Իսկ ի՞նչ հոգեկան խնդիրներ են նրան տանջում. գուցե անգիտակցականում մարտի 1-ի սպանությունների մեղքի զգացո՞ւմ ունի, իսկ եթե մեղքի զգացումը բացակայում է, ապա գուցե նրան թվում է թե հասարակության գիտակցության մեջ ինչ-որ տեղ մնացե՞լ է, որ մարտի մեկի ողբերգության մեղավորը ինքն է, և մի օր մեկ էլ տեսար՝ դասագրքերում գրվեց՝ Նիկոլ Փաշինյանը ամբոխին առաջնորդեց գրոհի ու 10 զոհ և 200-ից ավել վիրավոր տվեց։ Այս «մեղադրանքի» ու «մեղքի» բեռից ազատվելու համար միակ միջոցն այն է, որ նա, ով կանխել էր մարտի մեկին իշխանությունը զավթելու օպերացիան, դատարանի կնքված դատավճռով դատապարտվի՝ որպես մարտի 1-ի մեղավոր։ Այսինքն, դատական ատյանի կողմից հաստատված բարաթ է իրեն պետք, որ թափահարի՝ ահա ճշմարտությունը, ես անմեղ եմ, մեղավորը Քոչարյանն է։

Օգոստոսի 17-ին երբ նա հայտարարեց, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, իսկապես անկեղծ էր, քանի որ նրա համար մարտի 1-ի բացահայտումն այն է, որ իր փոխարեն մեկ ուրիշի վրա մեղքի բեռը դրվի։

Այդ բարաթը ստանալը Փաշինյանի անձնական շա՞հն է, թե՞ անձնական հիվանդությունը։

Կամ Արցախի հետ գժտվելը, ասենք թե՝ բանակցություններում կիքս էր տվել, Վիտալի Բալասանյանն էլ մի փոքր հեգնական ասել էր՝ ինքն է վերելակում բանակցել, իրեն հարցրեք, թե ինչի են մեր զինվորներին սպանում։ Արժե՞ր՝ միայն նրա համար, որ ցուցադրի, թե ինքը ճիշտ է, հայտարարել, թե Արցախում դավադիր ուժերը պատերազմ են հրահրում, որ հետո հող հանձնեն, իր վրա գցեն։ Բալասանյանը մի բան ասել էր, մի քանի հոգի կխնդար, կմոռացվեր-կգնար։ Բայց չէ, Փաշինյանի ինքնասիրությունը հոգեկան խանգարման դրսևորումների է հասնում, և նա մինչև տեղը չդնի, չի հանգստանա։ Այ հիմա, կասկած է առաջանում, այն, որ ԵԽԽՎ-ում «Իմ քայլ»-ի երկու պատգամավորները չքվեարկեցին Ռուսաստանի պատվիրակությանը վերադարձնելու օգտին, մեկը դեմ քվեարկեց, մյուսը չմասնակցեց, Փաշինյանի մուռն էր Զախարովայից, ով իրեն ծաղրել էր՝ բառացի մեջբերելով նրա ապուշությունը՝ «երբ բոլորը դժգոհ են, պետք է այնպես անել, որ բոլորը գոհ լինեն»։

Կարծում եմ՝ այս ամենը ոչ թե անձնական շահ է, այլ անձնական հիվանդություն։ Անձնական շահը այն կլիներ, որ անձը երկիրը հանգիստ թողներ և ձգտեր ազատվել իրեն ղեկավարող պարանոիդալ մտքերից, աշխարհի մասին աղավաղված պատկերացումներից, հոգեկան խանգարումներից, և հոգեբանի մոտ մի քանի սեանսներ անցնելով՝ կարգավորվեր, իսկ եթե չօգներ, դիմեր հոգեբույժի։

Ցավոք, մեր հայ հասարակությունում հոգեկան խանգարումները խոստովանելը ամոթալի է, մանավանդ քաղաքական գործչի համար։

Իհարկե, այն պնդումն էլ կա, թե իբր Փաշինյանն այդ ամենը հատուկ է անում՝ Արցախի ռազմական վերնախավի հետ արհեստական կոնֆլիկտ է ստեղծում, Ռուսաստանի հետ հարաբերությունները արհեստական սրում է, Սահմանադրական դատարանը իրենով է անում, որ Արցախյան կարգավորման Բոլտոնյան նախագիծն իրականացնի։

Բայց չէ, չհավատանք, ժողողովրդի վարչապետը չի կարող այդպիսի հակահայկական քայլեր անել, չէ, նա ուղղակի անձի խանգարում ունի։

Գովազդ. դիմեք հոգեկան առողջության «Հանգիստ նստած տեղը» կենտրոն՝ ձեր և մեր առողջության համար։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետո
Ամենադիտված