17-ամյա երիտասարդը բռնել է 2-րդ հարկից ընկնող երեխային (տեսանյութ)
Տեսանյութեր
Ալժիրցի երիտասարդը բռնել է բնակելի շենքի 2-րդ հարկի պատուհանից ընկնող 2-ամյա երեխային՝ փրկելով նրա կյանքը, հայտնում է BBC News-ը:
Ստամբուլի փողոցներից մեկով անցնող 17-ամյա Ֆեուզի Զաբաաթը նկատել է բաց պատուհանից երևացող 2-ամյա սիրիացի աղջնակին՝ Դոհա Մուհամեդին: Վերջինս էլ պատուհանին է մոտեցել, մինչ նրա մայրը ուտելիք է պատրաստելիս եղել խոհանոցում:
Բարեբախտաբար, Զաբաաթը կարողացել է բռնել պատուհանից ընկնող փոքրիկին: Նրանք վնասվածք չեն ստացել:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)