«Ժամանակ». Որն է Գրիշա Վիրաբյանի նպատակը
Հայկական Մամուլ
«Ժամանակ» թերթը գրում է.
«Քաղաքական ակտիվիստ Գրիշա Վիրաբյանը նախաձեռնում է շարժում, որի նպատակը սահմանադրական փոփոխություններ կազմակերպելն է: Այդ փոփոխությունների արդյունքում Հայաստանը պետք է վերադառնա կառավարման նախագահական համակարգի: Վիրաբյանը կոնսուլտացիաներ է նախաձեռնել տարբեր հասարակական և քաղաքական գործիչների հետ այս նպատակի շուրջ համախմբում կազմակերպելու համար: Սահմանադրական փոփոխություններից հետո պետք է տեղի ունենան նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)