Դիլիջանում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողովը. ՈՒՂԻՂ
ՏեսանյութերԴիլիջանում մեկնարկել է հայ-վրացական գործարար համաժողովը:
Համաժողովին ներկա են պաշտոնատար անձինք՝ Հայաստանից և Վրաստանից:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցկիտիշվիլին հանդես կգան բացման խոսքով: Ելույթ կունենան նաև Հայաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, Առևտրաարդյունաբերական պալատնի փոխնախագահ Հարություն Հայրապետյանը, Վրաստանի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Նինո Չիկովանին, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը, նրա վրացի գործընկերը և այլք:
Համաժողովին հունիսի 27-ին նախորդել էր Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, որում երկու երկրների փոխվարչապետերը մեծապես կարևորել էին գործարար համաժողովի անցկացումը:
Համաժողովին մասնկացում է մոտ 200 գործարար՝ հայկական և վրացական կողմերից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)