Ո՞ր դեպքերում քաղաքացիները պետք է այցելեն տարածքային գրասենյակներ (տեսանյութ)
ՔաղաքականԱզգային ժողովի այսօրվա՝ հունիսի 28-ի արտահերթ նիստում քննարկվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Նախագիծը հնարավորություն կտա կադաստրի տարածքային գրասենյակներում մատուցվող որոշ ծառայություններից օգտվել առցանց:
Հարցի հիմնական զեկուցողը Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանն է։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Գրիգորյանը Սարհատ Պետրոսյանին հետևյալ հարցն ուղղեց․ «Այս նախագիծը ողջունելի է, քանի որ հնարավորինս կրճատվում են քաղաքացիների այցելությունները տարածքային գրասենյակներ, առավել ևս, որ բավականին մեծ հերթեր կան։ Կուզեի նշեք՝ ո՞ր դեպքերում է, որ քաղաքացիները պետք է այցելեն տարածքային գրասենյակներ, և ո՞ր դեպքերում կարող են լինել բացառություններ, որ քաղաքացիներն էլեկտրոնային եղանակով ստացած փաստաթղթերը կարող են էլեկտրոնային եղանակով ներկայացնել նաև մեկ այլ գերատեսչություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան