Իտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին Ֆրանսիայում անտառային հրդեհների գործով զանգվածային ձերբակալություններ են Վարորդների և հետիոտների համար կարևոր փոփոխություն՝ Երևանում ՀԷՑ-ը 21-րդից դարձել է 13-րդ խոշոր հարկատու. Ալեքսանյանի հայտարարությունը 9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Մարտի 1-ի գործով դատարան է ուղարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ վարույթը Նարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան 

Կարեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել

Քաղաքական

ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում քննություն է տարվում՝ Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում հայտնաբերված առերևույթ չարաշահումների դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ մեղադրանք է առաջադրվել համայնքի նախկին ղեկավարին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին և «Բարեկարգում» տնօրինության  բյուջետային հիմնարկի տնօրենին:

Էջմիածնի համայնքապետարանում չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործը հարուցվել է՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից Վաղարշապատի /Էջմիածին/ համայնքապետարանում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների վերաբերյալ նախապատրաստված նյութերի հիման վրա:

 

Մշակվել է քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու համար։

Առերևույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչև 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում:

Իրականացված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Էջմիածնի համայնքապետարանից կատարված յուրացման 7 դրվագ, պարզվել առերևույթ կատարված յուրացումների մեխանիզմը:

Մասնավորապես՝ պարզվել է, որ համայնքի նախկին ղեկավարը, «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության հետ իր կապերով պայմանավորված, անձնական շահագրգռվածությունից ելնելով և ընդառաջելով ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամներից մեկի խնդրանքին, բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին՝ իր մատնանշած անձին գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նա որպես հիմնարկի տեղամասի պահակ աշխատանքի է ընդունվել, նրա հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր, սակայն նրա կողմից փաստացի այդ աշխատանքը չկատարելու, այլ դրա փոխարեն «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 4.489.327 ՀՀ դրամ:

Բացի այդ, Էջմիածին քաղաքային համայնքի ղեկավարը բանավոր ցուցում է տվել նշված համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն»   բյուջետային հիմնարկի պետին՝ ԵԿՄ Էջմիածնի տարածաշրջանային գրասենյակի անդամին  գրանցել որպես համայնքապետարանի աշխատող, որի արդյունքում վերջինս, որպես վարչության տրասնպորտի բաժնի հերթապահ վարորդ, աշխատանքի է ընդունել ԵԿՄ նշված անդամին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն նա աշխատանքի չի հաճախել, և փաստացի «Երկրապահ Կամավորականների միություն» հասարակական կազմակերպության Էջմիածնի տարաշրջանի գրասենյակում որպես պահակ աշխատելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից  որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 2.193.692 ՀՀ դրամ:

Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր ընտանիքի վարորդին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բարեկարգում»  տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին իրենց անձնական վարորդին որպես համայնքապետարանի աշխատող գրանցելու բանավոր ցուցում է տվել, որի արդյունքում նա նշանակվել է որպես  կազմակերպչական և սպասարկման բաժնի աշխատակից՝ քաղաքապետի վարորդ, ապա՝ ավագ վարորդ և նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր: Սակայն վերջինս փաստացի իր այդ աշխատանքը չի կատարել, այլ համայնքի ղեկավարի ընտանիքի անդամների վարորդը հանդիսանալու պարագայում, որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից նրան վճարվել է ընդհանուր 4.838.590 ՀՀ դրամ, ինչպես նաև ապահովագրական ընկերությանը վճարվել է  ընդհանուր 705.640 ՀՀ դրամ բժշկական ապահովագրության վճար՝  Էջմիածնի քաղաքային համայնքին պատճառելով առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 5.544.230 ՀՀ դրամի նյութական վնաս:

Համայնքի ղեկավարը, հաշվի առնելով, որ իր վարորդին աշխատեցնում է որպես իր ընտանիքի վարորդ, նրա փոխարեն իրեն փաստացի անձնական վարորդի ծառայություններ մատուցողին աշխատանքի դիմաց վճարելու համար «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին գրավոր կարգադրություն է տվել՝ իր անձնական վարորդին նույն վարչության պետի տեղակալ նշանակելու վերաբերյալ: Արդյունքում՝ վարչության պետի հրամանով վարորդը նշանակվել է որպես  վարչության պետի տեղակալ, ապա՝ մեկ այլ հրամանով՝ նշված վարչության պետի 1-ին տեղակալ, սակայն վերջինս այդ աշխատանքը չի կատարել, այլ փաստացի համայնքի ղեկավարի անձնական վարորդը լինելու պայմաններում համայնքապետարանի բյուջեից նրան որպես աշխատավարձ վճարվել է ընդհանուր 8.887.517 ՀՀ դրամ: Բժշկական ապահովագրության ընդհանուր 685.410 ՀՀ դրամը ևս վճարվել է համայնքի բյուջեից՝ համայնքին պատճառելով ընդհանուր 9.572.927 ՀՀ դրամի  նյութական վնաս:

Բացի այդ, Էջմիածնի քաղաքային համայնքի ղեկավարն իր հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տանը պահվող կենդանիների հետ աշխատանքներ իրականացնելու և դրա դիմաց վարձատրելու  համար բանավոր ցուցում է տվել «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին աշխատանքի ընդունել նախկինում որպես աղբաթափ բանվոր աշխատած անձին, որի արդյունքում վարչության պետն իր ղեկավարած հիմնարկում որպես փողոցի հավաքարար աշխատանքի է ընդունել  համայնքի ղեկավարի կողմից մատնանշած անձին, նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չի կատարվել, այլ փաստացի, Մանվել Գրիգորյանի առանձնատանը որպես կենդանիների խնամող աշխատելու պայմաններում, նրան որպես աշխատավարձ համայնքապետարանի բյուջեից վճարվել է ընդհանուր 1.219.362 ՀՀ դրամ:

Բացի այդ,  համայնքի ղեկավարն իր հորը՝ Մանվել Գրիգորյանին մշտապես ուղեկցող և անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով բանավոր ցուցում է տվել  «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի տնօրենին՝ նրան գրանցել որպես համայնքապետարանի աշխատող:

Արդյունքում՝ նշված հիմնարկի տնօրենն անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձին ընդունել է աշխատանքի՝ որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, նույն օրը նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովող աշխատակից լինելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 440.153 ՀՀ դրամ:

Համայնքի ղեկավարի անչափահաս երեխաները ներառվել են նշված համայնքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում, սակայն նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա  Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երեք դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

«Բարեկարգում» տնօրինության  բյուջետային հիմնարկի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ) և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, իսկ «Բնակարանային կոմունալ վարչություն»   բյուջետային հիմնարկի նախկին պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (երկու դրվագ):

Էջմիածին քաղաքային համայնքի նախկին ղեկավարի, «Բարեկարգում» տնօրինության  բյուջետային հիմնարկի տնօրենի և «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ խոսքը Էջմիածնի նախկին քաղաքապետ, Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի մասին է։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իրանը արձագանքել է Թրամփի՝ Հորմուզի նեղուցը շուտափույթ բացելու պահանջինՀոգեբանը նշել է սմարթֆոնից կախվածության հիմնական նշաններըՍեուտայի ղեկավարը քննադատել է Իսպանիայի կառավարությանը միգրանտների իրավիճակի արձագանքի համարԻտալիան առաջարկում է Հայաստանում ԵՄ-ից արտաքսվող միգրանտների կենտրոն ստեղծել Wildberries-ը արգելել է աշխատակիցներին պահեստներ սմարթֆոններ տանել Հայկ Կոնջորյանի եղբոր վերաբերյալ քրվարույթ է հարուցվել խուլիգանության հոդվածի հատկանիշներով Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար Զելենսկին ցանկանում է մինչև ձմռան սկիզբը հասնել պատերազմի ավարտին Բացահայտվել են տեղի ունեցած արյունալի դանակահարության մանրամասներըՖրանսիայում անտառային հրդեհների գործով զանգվածային ձերբակալություններ են Brent նավթի համաշխարհային գինը կտրուկ նվազել էՎարորդների և հետիոտների համար կարևոր փոփոխություն՝ Երևանում ՀԷՑ-ը 21-րդից դարձել է 13-րդ խոշոր հարկատու. Ալեքսանյանի հայտարարությունը 9 նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում Հայտնի են Նոայի հավանական մրցակիցը Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում Մարտի 1-ի գործով դատարան է ուղարկվել նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի վերաբերյալ վարույթը Դիմա Բիլանը պատասխանել է համերգից դժգոհ երկրպագուների քննադատությանըՆարեկ Կարպետյանը չի կարող հրաժարվել աշխատավարձից․ նման մեխանիզմ չկա․ Ռուբինյան Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել 42 քրեական վարույթ ԱՄՆ-ն պատրաստվում է «պատժել» Իրանին.ԱԺ-ում բոյկոտ՝ Ռուբինյանի ընտրության ժամանակ (տեսանյութ) Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ինքնապաշտպանության համար զենք օգտագործելու համարՍերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել ջուրն ու էլեկտրաէներգիանԶելենսկին առաջարկում է հրադադարի երեք տարբերակԹուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասինԶԼՄ․ ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնը պահպանելու համար պատրաստվում է դիմել Թրամփի վարչակազմինԻսպանական անկլավի քաղաքապետ-նախագահը Սեուտայում իրավիճակի նորմալացումը սուտ է անվանելՌուստեմ Ումերովը կարող է նշանակվել Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավարԱՄՆ-ն հրաժարվել է Բայդենի վարչակազմի տուժածների համար հիմնադրամ ստեղծելու ծրագրերիցՍուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարարԻրանը երկխոսության մեջ է միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցի հարցում. ԱԳՆԿոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի․ ՌուբինյանԵրևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկըՀուլիսին ամենաշատ թանկացած սննդամթերքը դարձել է ձունԵվրոպայում բացահայտել են դեռահաս վարձու մարդասպաններ հավաքագրող հանցավոր ցանցԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 3-ինԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոններըԹու-թու-թու, նորմալ ընթանում են նիստերը մինչև հիմա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 18 պաղեստինցի է սպանվելԿոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ. դատարան է հանձնվել 44 քրեական վարույթԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի ԱՀԿ-ն գնահատել է մոծակների խայթոցի վտանգըՖԻՖԱ-ն կարող է խոչընդոտել «Ռեալի» նոր տրանսֆերըԼեհաստանը պահանջում է Շենգենյան վիզայի կասեցում միգրացիոն ճգնաժամի պատճառովՀայտնի են դարձել Սանդուին Զելենսկու, Փաշինյանի և Տոկաևի նվիրած նվերներըՈՒՂԻՂ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցըԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովԻսպանիայում հուլիսին շոգի պատճառով մահացությունը կրկնապատկվել էԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավորԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակի դեպքերի թիվը հասել է 3748-ի
Ամենադիտված