ԵԱՏՄ-ի ընդլայնման հարց օրակարգում առայժմ չկա․ Տիգրան Սարգսյան
Քաղաքական
Եվրասիական տնտեսական միության ընդլայնում՝ մասնակից նոր երկրների ներգրավմամբ, չի պլանավորվում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
«Մենք այժմ օրակարգում նման հարց չունենք: Մեր ինտեգրացիայի զարգացման ներկա փուլում մենք պետք Է այն խորացնենք, այլ ոչ թե ընդլայնենք: Հանենք խոչընդոտները, սահմանափակումները, բացառումները, որպեսզի մեր ընդհանուր շուկաները լիարժեք աշխատեն: Այդժամ մեր միության գրավչությունը բազմակի կմեծանա: Ուստի պետությունների ղեկավարները մեր առջեւ ահա այդ խնդիրն են դրել: Այժմ ավելի ճիշտ Է աճել՝ խորանալով, քան ընդլայնվելով»,- նշել Է նա:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)