Եվրոպական խաղեր. Ասլանյանն ու Չալյանը քառորդ եզրափակչում են, Մելիքյանը պարտվեց
Սպորտ
Բելառուսում շարունակվում է Եվրոպական խաղերը: Հայաստանը ներկայացնող 60 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակչում գոտեմարտեց Թուրքիան ներկայացնող մարզիկի հետ և մրցակցին զիջեց 0:4 հաշվով:
Քառորդ եզրափակչում թուրք ըմբիշը պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Ստեփան Մարյանյանին:
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակչում 4:0 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցչին ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Կարապետ Չալյանը (77 կգ) 1/8 եզրափակչում 9:0 հաշվով առավելության հասավ Ուկրաինայի մարզիկի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)