Մարտունի գետում 5-6 տարեկան երեխա է խեղդվել
Արտակարգ Պատահար
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 28-ին, ժամը 13:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գյուղում երեխան (5-6 տարեկան) ընկել է Մարտունի գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 14:15-ի սահմաններում բնակիչները նկատել և տեղափոխել են երեխային Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ և գրանցվել է վերջինիս մահը:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)