Աբխազիան փակել է Վրաստանի հետ սահմանը
Վրաստան
Աբխազիայի Պետական անվտանգության ծառայությունը Վրաստանի հետ սահմանը հատելու համար սահմանել է ժամանակավոր սահմանափակումներ: Այդ մասին գրում «Ռիա Նովոստի»-ն։
Վրաստանի տարածքից օտարերկրացիների մուտքը սահմանափակվել է հունիսի 27-ից: Նաև արգելվել է Աբխազիայի բնակիչների մուտքը Վրաստան:
Պետական անվտանգության ծառայության տվյալներով` միջոցները ձեռնարկվել են Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների պատճառով:
«Աբխազիայի Հանրապետության պետական անվտանգության ծառայությունը մշակել և իրականացնում է անհրաժեշտ միջոցառումներ»,- հաղորդել է Պետական անվտանգության ծառայությունը:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)