ԱԺ նախագահը հավատում է Ռուբինյանին
Քաղաքական
ՌԴ դեսպանը Քոչարյանի հետ հանդիպումից հետո շարունակում է ինտենսիվ հանդիպումները, այդ թվում՝ ՍԴ անդամների հետ։
Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Միրզոյանի խոսքով՝ ինքը չի կարծում, թե Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ կոշտ է արձագանքել և հարկ չի համարում երկրորդ անգամ «զգուշացնել» դեսպանին․ «Ես չեմ կարծում, թե կոշտ եմ արձագանքել, բայց կրկնում եմ՝ որևէ երկրի դեսպան իրավունք ունի անընդհատ հանդիպումներ ունենալ քաղաքական դաշտի տարբեր ներկայացուցիչների հետ։ Բայց ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ թե սովորական գործիչ է, այլ մարդ, որի նկատմամբ ամենածանր մեղադրանքներից մեկն է առաջադրված, և հիմա ինքն անցնում է շատ կոնկրետ քրեական գործով, գուցե այս շփումները կարող են մեկնաբանվել իբրև ոչ պատշաճ, և այս կոնտեքստում ես ասել եմ, որ չեմ ողջունում այդ հանդիպումը»,-նշեց Միրզոյանը։
Անդրադառնալով Ռուսաստանի պատվիրակության՝ ԵԽԽՎ-ում կրկին ներգրավվելուն ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի՝ դեմ քվեարկելու հանգամանքին՝ Միրզոյանն ասաց, որ, ինչպես Ռուբինյանը պարզաբանել էր՝ դա տեխնիկական խնդիր է եղել․ «Եթե դուք հետևում եք ԱԺ նիստերին, հերթագրումներին, գիտեք, որ մարդկանց մոտ կարող է հակառակ գրանցվել։ Պարոն Ռուբինյանն ասել է, որ տեխնիկական է, չհավատալու հիմք չեմ տեսնում։ Եթե ՀՀ պատվիրակության ղեկավարը որոշեր դեմ կամ կողմ քվեարկել, կհայտարարեր դրա մասին, ինքը ճշգրտել է, արձանագրել են, եւ դատելով իր հրապարակած լուսանկարից՝ կարող ենք ասել, որ ՌԴ մեր գործընկերները վատ տպավորություն չեն ստացել»,-եզրափակեց Միրզոյանը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)