Գոռ Ներսիսյանն ու Կարեն Տոնականյանը ` Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիրներ
Սպորտ
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցող Հայաստանի թիմը հերթական մեդալներն է նվաճել:
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող խաղերի բռնցքամարտի մրցաշարի 60 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Տոնականյանը մրցեց Բելառուսից Դմիտրի Ասանովի հետ և պարտվեց 1:4 հաշվով: Տոնականյանը դուրս չեկավ եզրափակիչ, բայց դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր:
Բռնցքամարտի 81 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Գոռ Ներսիսյանը մրցեց Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Բենջամին Վիթեքերի հետ և զիջեց 0:5 հաշվով: Ներսիսյանը դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)