Փաշինյանը փորձում է թուլացնել ղարաբաղյան կլանի ազդեցությունը. «Առաջին ալիքի» անդրադարձը (տեսանյութ)
Քաղաքական
Ռուսաստանի «Առաջին ալիք» հեռուստաընկերությունն անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական գործընթացին և կալանավորմանը:
Հաղորդման մեջ նշվում է, որ հնարավոր է Արցախի հարցում զիջումներ լինեն, որի ֆոնին չի բացառվում նաև համաժողովրդական բողոքի ալիքները: Քոչարյանի կալանավորումը կատարվել է այդ ալիքների կանխման նպատակով:
«Ռոբերտ Քոչարյանը ղարաբաղյան կլանի ազդեցիկ ներկայացուցիչ է: Կարծում եմ, որ Փաշինյանը փորձում է թուլացնել նրանց (ղարաբաղյան կլանի) ազդեցությունը: Եվ ահա Քոչարյանի ձերբակալությունը նման միջոցներից մեկն է, քանի որ ցանկացած զիջում Լեռնային Ղարաբաղի հարցով անմիջապես կառաջացնի ղարաբաղցիների դիմադրությունն ընդհանուր առմամբ և հենց այդ ղարաբաղյան կլանի, որը ներկայացնում են Սերժ Սարգսյանը և Քոչարյանը: Եվ եթե այսպես ասած՝ նրանք չչեզոքացվեն, ապա Փաշինյանի համար կարող են լուրջ հետևանքներ լինել»,- ասել է փորձագետը:
Մանրամասները` տեսանյութում


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)