Ճանապահային ոստիկանները «Մերսեդեսում» ատրճանակ են հայտնաբերել
Հասարակություն
Հունիսի 26-ին, ժամը 19.00-ի սահմաններում, ՃՈ 2-րդ գումարտակի ծառայողները Դիլիջանի Թբիլիսյան խճուղում ծառայություն իրականացնելիս «Մերսեդես-Բենս» մակնիշի մեքենա են կանգնեցրել և փաստաթղթեր պահանջելու ընթացքում ուղևորուհու մոտ ատրճանակ են նկատել: Ո՛չ ուղևոորուհին, ո՛չ էլ Արարատի մարզի բնակիչ 27-ամյա վարորդը զենքի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չեն ներկայացրել: Վարորդը հայտնել է, որ զենքը պատկանում է եղբորը: Ատրճանակը առգրավվել է: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)