68-ամյա կինը խանութներից գողություններ է արել. նրան բերման են ենթարկել
Հասարակություն
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 27-ին, ժամը 12.40-ին, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 68-ամյա մի կնոջ:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա խոստովանել է, որ մայիս ամսին Սարկավագի-Հասրաթյան և Սարկավագի-Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկներում գտնվող մթերային երկու խանութից կատարել է գողություններ:
Գողության մասին նախկինում չի հայտնվել:
Նախապատրաստվում են նյութեր:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան