«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհին BIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունը Մերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանը Շարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչ Իրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարել Թրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները «Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն է Երեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համար 

Կարեն Գրիգորյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում. Armtimes.com

Քաղաքական

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդուն՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին նոր մեղադրանք է առաջադրվել, գրում է Armtimes.com-ը:

Նա այժմ էլ մեղադրյալ է ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով: Մինչ այդ Կարեն Գրիգորյանը մեղադրվում է նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով՝ մասնավորապես հոր՝ Մանվել Գրիգորյանի եւ մի շարք այլ անձանց հետ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Կարեն Գրիգորյանը այժմ մեղադրվում է նաեւ մի քանի դրվագներով առանձնապես խոշոր չափերի հափշտակության համար: Նրա նկատմամբ կրկին որպես խափանման միջոց է ընտրվելու երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ առերեւույթ չարաշահումներն արձանագրվել են 2015թ. հունվարի 1-ից մինչեւ 2018թ. հուլիսի 30-նն ընկած ժամանակահատվածում:

Ըստ այդմ՝ 2015-ից մինչեւ 2018 թվականը մի շարք անձինք որպես աշխատող են գրանցվել Էջմիածնի համայնքապետարանում, սակայն աշխատանքի չեն հաճախել եւ փաստացի զբաղված լինելով այլ աշխատանքով համայնքային բյուջեից ստացել են աշխատավարձ:

Մասնավորապես, Կարեն Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության եւ իրենց տան աշխատակիցներին գրանցել է համայնքապատկան հիմնարկներում եւ համայնքի բյուջեից աշխատավարձ վճարել։ Նրա ցուցումով աշխատակից է գրանցվել իր ընտանիքի վարորդը կամ հոր՝ Մանվել Գրիգորյանին պատկանող տան կենդանիներին խնամող անձը եւ ինչպես նաեւ անվտանգության աշխատակիցը: «Համայնքի ղեկավարն իր հորը՝ Մանվել Գրիգորյանին, մշտապես ուղեկցող եւ անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձի վարձատրությունն ապահովելու նպատակով բանավոր ցուցում է տվել «Բարեկարգում» բյուջետային հիմնարկի տնօրենին՝ նրան գրանցել որպես համայնքապետարանի աշխատող: Արդյունքում՝ նշված հիմնարկի տնօրենն անվտանգության ապահովման ծառայություններ մատուցող անձին ընդունել է աշխատանքի՝ որպես իր ղեկավարած հիմնարկի զոդող, նույն օրը նրա հետ կնքել աշխատանքային պայմանագիր, սակայն վերջինիս կողմից այդ աշխատանքը չկատարելու, այլ փաստացի համայնքի ղեկավարի հոր՝ Մանվել Գրիգորյանի անվտանգությունն ապահովող աշխատակից լինելու պայմաններում, համայնքապետարանի բյուջեից որպես աշխատավարձ նրան վճարվել է ընդհանուր 440.153 ՀՀ դրամ»,- նշված է ՔԿ հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ Կարեն Գրիգորյանի անչափահաս երեխաները ներառվել են Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցների բժշկական ապահովագրության ծառայությունների մատուցման փաթեթում: «Նրանց համար նախատեսված 2013-2018թթ. տարեկան ապահովագրավճարները՝ ընդհանուր 876.440 ՀՀ դրամ, համայնքի ղեկավարի կարգադրությամբ, ապահովագրական ընկերությանը վճարվել է համայնքապետարանի բյուջեից»,- ասվում է հաղորդագրությունում:

Այպիսով՝ հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել էջմիածնի նախկին քաղաքապետին, «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի նախկին պետին եւ «Բարեկարգում» տնօրինության բյուջետային հիմնարկի տնօրենին: Երեքի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը:

Կարեն Գրիգորյանը, մասնավորապես, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի հափշտակությունը կազմակերպելը) (երեք դրվագ) , 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (երկու դրվագ), 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերի հափշտակություն, որը կատարվել է պատոենական դիրքն օգտագործելով):

Առաջադրված մեղադրանքում, սակայն, Կարեն Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին մեր զրույցում ասաց նրա պաշտպան Արսեն Մկրտչյանը:

- Պարոն Մկրտչյան, ի՞նչ դիրքորոշում ունի ձեր պաշտպանյալը առաջադրած մեղադրանքի վերաբերյալ, ընդունո՞ւմ է այն, թե՝ ոչ:

- Կարծում եմ, Կարեն Գրիգորյանի մեղադրանքը շարունակությունն է Մանվել Գրիգորյանի եւ նրա ընտանիքի հանդեպ դրսեւորված քաղաքականության: Իհարկե, Կարեն Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչում, բայց եւ այնպես այդ մեղսագրվող արարքները բացարձակապես որեւէ կապ եւ առնչություն չունեն պարոն Գրիգորյանի հետ: Խոսքը այնպիսի մի իրավահարաբերությունների մասին է, որոնց մի մասը մինչեւ Կարեն Գրիգորյանի պաշտոնավարելն էլ է եղել, հետո շարունակական է եղել. Կարեն Գրիգորյանը տեղյակ չի եղել դրա մասին: Իսկ մի մասով էլ, որքանով որ ես տեղյակ եմ, կոնկերտ անձինք, ովքեր վնասներ են պատճառել, վնասների մի մասը հատուցել են: Այնպես որ լավ կլիներ, որ պարոն Գրիգորյանի անունը շահարկումների առարկա չդառնար:

- ՀՀ քննչական կոմիտեն նշել է, որ համայնքին պատճառված վնասը նախաքննության ընթացքում մասամբ վերականգնվել է: Կարեն Գրիգորյանը նույնպե՞ս փոխհատուցել է:

- Վնասի մի մասը փոխհատուցվել է լրիվ ուրիշ անձի կողմից եւ ճիշտ հակառակը՝ Կարեն Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող գույքն է, որ առաջարկվել է փոխհատուցման՝ Գրիգորյանի ընտանիքի անդամներին մեղսագրվող արարքների համար:

- Խոսքը Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության մասի՞ն է:

- Այո, դա գրանցված է Կարեն Գրիգորյանի անունով:

- Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ձեր պաշտպանյալը ցուցում է տվել համայնքապետարանի ենթակայությամբ գործող «Բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային հիմնարկի պետին, եւ «Բարեկարգում» տնօրինություն բյուջետային հիմնարկի տնօրենին, որպեսզի մի շարք անձինք, այդ թվում անվտանգության աշխատակիցը, վարորդը տարբեր հաստիքների տակ գրանցվեն որպես համայնքապետարանի աշխատողներ: Սա ի՞նչպես եք մեկնաբանում:

- Ցավոք սրտի, նախաքննության փուլում շատ մանրամասներ չեմ կարող բացահայտել, բայց հիմնական եւ գլխավոր դիրքորոշումը հետեւյալն է՝ Կարեն Գրիգորյանը որեւէ առնչություն չունի իրեն մեղսագրվող արարքների հետ, հատուցումները աձնամբ նրա կողմից չեն կատարվել:

- Ինքը ցուցմունք տվե՞լ է, ասե՞լ է, թե ինչպես են իր վարորդը, անվտանգության աշխատակիցները դարձել համայնքապետարանի աշխատակիցներ:

- Նախաքննական գաղտնիքով կաշկանդված եմ, որպեսզի հերքողական պատասխաններ տամ:

- Պարոն Մկրտչյան, ձեր պաշտպանյալը տեւական ժամանակ զբաղեցրել է համայնքի ղեկավարի պաշտոնը տեղեկություն չի՞ ունեցել այս ամենի մասին:

- Չեմ կարող պատասխանել:

- Ձեր պաշտպանյալի մասնակցությամբ քննչական գործողություններ կատարվե՞լ են:

- Այո, եղել է, չեմ կարող եւ չեմ ցանկանում մանրամասնել, թե կոնկրետ ինչ քննչական գործողություննր են եղել, համենայնդեպս, դրանց արդյունքում ոչ մի իրեն հարգող իրավաբան չի կարող ասել, որ Կարեն Գրիգորյանի մեղքը հիմնավորվել է:

- Առերեսում եղե՞լ է, հակասություններ եղե՞լ են իր եւ գործով անցնող այլ անձանց ցուցմունքներում:

- Այո, բայց այլ մանրամասներ չեմ կարող ասել:

- Պարոն Մկրտչյան, իսկ քրեական գործի շրջանակում ձեր պաշտպանյալին պատկանող բնակարանում խուզարկություն կատարվե՞լ է:

- Հիմա չեմ կարող ասել դրա մասին:

 

Աղբյուրը` Armtimes.com

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլարՄեծ Բրիտանիայում էլեկտրաէներգիայի վճարները կշարունակեն աճել․ պետական աջակցությունը բավարար չէՄոսկվան դեմ է Ուկրաինային ՆԱՏՕ-ի օրինակով անվտանգության երաշխիքներ տալունԻրանը մտադիր է Հայաստանի հետ սահմանին անցակետը դարձնել երկրի ամենաբանուկ ցամաքային առևտրային անցակետը Մոսկվան արձագանքել է Ղրիմի կամրջի վրա հարձակմանը Նիդերլանդների մասնակցության մասին տեղեկություններինԿիևում ռուսական հարվածներից 6 մարդ է զոհվել, վնասվել է երեք կամուրջԻրանը հայտնում է Հորմուզի նեղուցում երկու նավթատարի հրդեհի մասինՀայաստանի 3 ծանրորդ կմասնակցի օլիմպիական վարկանիշային մրցաշարինԶելենսկին ամերիկյան ռազմաբազաներ է ցանկանում Ուկրաինայում՝ որպես անվտանգության երաշխիքԱՄՆ-ն ու երեք դաշնակիցներ պահանջում են վերսկսել միջուկային ստուգումներն ԻրանումԵրբ ամբողջ Հայաստանը մի թիմ էր․ Նիկիտա Սիմոնյանն ու «Արարատ-73»-ըՆոյեմբերի 21-24-ը Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը փակ կլինի երթևեկության համար Թրամփն Իրանի դեմ նոր հարվածների հարցին կանդրադառնա հունվարի 1-ից հետոՎանաձորում բեռնատարը 15-ից ավելի ավտոմեքենա է ջարդել. կա 5 տուժածՄայր Աթոռում տեղի ունեցավ շքանշանների հանձնման արարողություն
Ամենադիտված