Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել 42 քրեական վարույթ ԱՄՆ-ն պատրաստվում է «պատժել» Իրանին.ԱԺ-ում բոյկոտ՝ Ռուբինյանի ընտրության ժամանակ (տեսանյութ) Թուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասին Սուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարար Կոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի․ Ռուբինյան Երևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկը Եվրոպայում բացահայտել են դեռահաս վարձու մարդասպաններ հավաքագրող հանցավոր ցանց Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 3-ին ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոնները Թու-թու-թու, նորմալ ընթանում են նիստերը մինչև հիմա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Կոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ. դատարան է հանձնվել 44 քրեական վարույթ Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի 

Մի տեսակ խղճահարություն եմ զգում, երբ տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին. Սիսակ Գաբրիելյան

Քաղաքական
Օրեր առաջ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կրկին կալանավորվեց։ Հունիսի 24-ին Քոչարյանը հարցազրույց տվեց 5-րդ ալիք հեռուստաընկերությանը։ Հունիսի 25-ին Վերաքննիչ դատարանը որոշեց կրկին կալնավորել Ռոբերտ Քոչարյանին։ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են, որ դատարանը մինչ որոշում կայացնելը չի լսել իրենց դիրքորոշումը։ Դատարանի որոշման, Քոչարյանի հարցազրույցում հնչած մեղադրանքների և դատական համակարգի վրա իշխանության ազդեցության մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ։
 
-Արցախի երկու նախագահները Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորություն էին ներկայացրել, որ ազատության մեջ գտնվելով՝ Քոչարյանը պատշաճ վարքագիծ կդրսեևորի և որևէ կերպ չի խոչընդոտի գործի քննությանը։ Որոշ ժամանակ անց նա կրկին կալանավորվեց։ Արդյո՞ք այդ ընթացքում նա որևէ ձևով խոչընդոտել էր քննության ընթացքին կամ պատշաճ վարքագիծ չէր դրսևորել։
 
-Պետք է ծանոթանալ դատարանի որոշման ընդհանուր մասին, դատավորը հրապարակեց եզրափակիչ մասը, որ բավարարել է դատախազության և տուժողի իրավահաջորդների միջնորդությունը։ Իսկ այն, որ նախագահներն են երաշխավորում, թե ԱԺ պատգամավորը, թե վարչապետը՝ ես կարծում եմ, որ դատական իշխանության անկախությունը հենց դրանում է, որ նախևառաջ, գործը քննելով, ինքն է կայացնում որոշումը, անկախ նրանից՝ դիմող կողմն ով է։ Փաստացի, երևաց դատական իշխանության անկախությունը, որ ինքը կայացրեց այն որոշումը, որը գտավ ճիշտ և օրենքին համապատասխան։
 
- Ամեն անգամ այնպես է ստացվում, որ հարցազրույցից հետո Քոչարյանին կալանավորում են։ Արդյո՞ք հարցազրույց տալը ոչ պատշաճ վարքագծի դրսևորում է։
 
-Կոնկրետ այս դեպքում կարող եմ ասել, որ որևէ կապ չունի, որովհետև արդեն իսկ հայտնի էր, որ ամսի 25-ին է լինելու որոշման հրապարակումը և 24-ին տվեց հարցազրույց: Իր որոշելիքն էր՝ երբ է ուզում հարցազրույց տալ։ Տեսնում ենք, որ հատկապես ընտրել է իր հետ փոխկապակցված լրատվամիջոցը։ Իր իրավունքն է։ Բայց որևէ միտումնավոր բան չեմ տեսնում։ Կապ չեմ տեսնում հարցազրույցի հետ. ինքը հիմա էլ կարող է պաշտպանների միջոցով որևէ ձևով հարցազրույց տալ։
 
-Պաշտպանները նշում են, որ դատարանը չի լսել իրենց տեսակետը, ինչպե՞ս է ստացվում, որ դատարանը որոշում է կայացնում առանց նրանց լսելու, սա խախտո՞ւմ չէ։
 
-Եթե օրենքի խախտում է, կարծում եմ փաստաբանները կարող են բողոքարկել: Իմ գնահատելիքը չէ՝ օրենքի խախտում եղել է, թե ոչ։ Փաստաբանների իրավունքն է՝ բողոքարկել։ Ամեն դեպքում՝ կարծում եմ՝ սա այն դեպքն է, որ գործ ունենք նախագահի դատավարության հետ և բոլոր գործընթացները պետք է գնան օրենքի տառին համապատասխան, որովհետև այս գործը բոլոր միջազգային կառույցների, քաղաքական տարբեր ուժերի, տարբեր երկրների ուշադրության կենտրոնում է։ Արդեն իսկ հայտարարվել է փաստաբանների կողմից, որ իրենք ՄԻԵԴ են դիմելու, այնպես որ, կարծում եմ՝ դատարանները, դատավորները շատ աչալուրջ պետք է լինեն, որպեսզի հետագայում էլ, տասը տարի հետո էլ՝ արդար դատաքննության իրավունքի խախտում ՄԻԵԴ-ի կողմից ճանաչված՝ չունենանք։
 
-Որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չկա մի դատավոր, որ իր ասածը չանի։ Սա կարո՞ղ է կապ ունենալ որոշման հետ։
 
-Որքանով ես հիշում եմ՝ Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց հնչեցրեց՝ ասաց՝ ի՞նչ եք կարծում, կա՞ մի դատավոր, որ եթե ես ուզենամ մի բան ասել, ինքը չլսի: Այսինքն՝ պնդում չէր կատարում, ավելին՝ հետագայում որոշ դատավորների կողմից հայտարարություն եղավ, որտեղ նշեցին՝ «այո՛, ես եմ այդ դատավորը, որ կարող եմ չլսել», ինչի համար ես շատ ուրախ եմ, վստահ եմ՝ վարչապետը նույնպես։ Եթե լիներ ցուցում, այս ամենն այնքան չէր ձգձգվի: Կարծում եմ՝ տրված է դատաիրավական բարեփոխումների մեկնարկը, և առաջիկայում մենք կտեսնենք նախագծերի փաթեթը, որը միտված է լինելու բարեփոխումներին, որոնցով հնարավոր կլինի դատական համակարգը մաքրել ոչ պրոսֆեսիոնալ, կոռումպացված, այլ կապեր ունեցող դատավորներից։
 
արցազրույցի ընթացքում Քոչարյանը մեղադրանքներ հնչեցրեց իշխանության հասցեին, ասաց, որ Մարտի մեկի պատասխանատվությունը կրում է Փաշինյանը։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը։
 
-Ինձ համար Քոչարյանի այդ հայտարարույթունն ամենևին տարօրինակ չէ։ Տարօրինակ կլիներ, որ ընդուներ, ասեր՝ այո՛, ես եմ մեղավորը։ Բայց 2008-ի Մարտի մեկը 19-րդ դարի իրադարձություն չէ, ցավոք սրտի՝ դա տեղի է ունեցել տասը տարի առաջ։ Մարդիկ իչենց սեփական մաշկի վրա են զգացել ու գիտեն, թե ով է մեղավոր։ Ինձ համար հասկանալի է Քոչարյանի հայտարարությունը, հանրության կողմից զրո համակրանք ունեցող քաղաքական գործիչն այլ բան չէր էլ կարող հայտարարել։ Ինքը եղել է երկրորդ նախագահ, մարդիկ շատ լավ հիշում են, թե այդ տարիներին ինչ է եղել Հայաստանում, ինչպիսի սպանություններ են եղել: Այսինքն՝ քաղաքացիները շատ լավ հասկանում են, թե ով է Քոչարյանը։ Կարծում եմ՝ Քոչարյանն էլ է գիտակցում, որ նույնիսկ եթե մեր իշխանության կամ Փաշինյանի վարկանիշը հասնի 0,1%-ի, իր 0,0001 վարկանիշը չի դառնա 0,0002%։
 
-Նշում եք, որ Ռոբերտ Քոչարյանը զրոյական վարկանիշ ունի հասարակության մեջ։ Այդ դեպքում, ինչո՞ւ է ավելանում նրա աջակիցների թիվը։
 
-Ես չէի ասի, որ այդ աջակիցների թիվն ավելանում է։ Անկեղծ պետք է լինենք. իրենք տիրրապետում են հսկայական գումարների, ունեն իրենց որոշակի բիզնեսները, և այդտեղ աշխատում են որոշակի մարդիկ։ Եթե մենք գումարում ենք այդ ամենը, ստացվում է, որ անգամ իրենց մոտ աշխատող մարդկանց 5-10%-ն է սատարում իրեն։ Ամեն դեպքում, երկրորդ նախագահն է եղել և ամոթ էլ կլիներ, եթե 200 աջակից չունենար: Դա խայտառակություն կլիներ, եթե չկարողանար այդ 100-200 հոգուն հավաքել։ Իմ կարծիքով՝ ինքն այս պահին իսկապես ամոթալի վիճակում է։ Որոշակի լուրեր են պտտվում, որ այդ մարդիկ գալիս են պիցանների կամ որոշակի գումարի դիմաց։ Այնպես չէ, որ հարցազրույցի ընթացքում ինքն ամբողջությամբ ապատեղեկատվություն է տարածել, ինքն էլ կարող է որոշակի դատողություններ անել։
 
Աջակիցների առումով հավելեմ նաև, որ ամենատարբեր ակցիաների ընթացքում նորից տեսնում ենք այդ մարդկանց։ Նույն մարդիկ են՝ նույն հագուստներով, նույն կարգախոսներով։ Այսինքն, մի խումբ կա, որը ինչ-ինչ պատճառներից, շահերից ելնելով կամ գուցե իսկապես աջակցում են, հավատում են Ռոբերտ Քոչարյանին, և նա հերոս է իրենց համար։ Ես ուղղակի կասեմ, որ մի տեսակ խղճահարություն եմ զգում, երբ տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Թեև, երևի արդեն դա էլ չեմ զգում։ Ես կուզենայի, որ ինքն իր հարցազրույցների ժամանակ պատասխաներ՝ որտեղի՞ց իր որդուն 18 միլիոն դոլար գումար։ Եվ, ինչպես քաղաքացիներն են սիրում ասել՝ «հողաթափերով եկան Հայաստան և միլիարդավոր կարողությունների տեր դարձան»: Այս հարցներ են հետաքրքրում մարդկանց։
 
Հարցազրույցը՝ Ասպրամ Փարսադանյանի
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արարատի մարզում վերականգնվել է 122 միլիոն 556 հազար դրամ, դատարան է հանձնվել 42 քրեական վարույթ ԱՄՆ-ն պատրաստվում է «պատժել» Իրանին.ԱԺ-ում բոյկոտ՝ Ռուբինյանի ընտրության ժամանակ (տեսանյութ) Ֆրանսիայում ոստիկան է ձերբակալվել ինքնապաշտպանության համար զենք օգտագործելու համարՍերբիայի վարչապետը քաղաքացիներին կոչ է արել խնայել ջուրն ու էլեկտրաէներգիանԶելենսկին առաջարկում է հրադադարի երեք տարբերակԹուրքիայում հայտնել են Հայաստանի սահմանին գտնվող երկաթուղու վերանորոգման շարունակության մասինԶԼՄ․ ՖԻՖԱ-ի նախագահը պաշտոնը պահպանելու համար պատրաստվում է դիմել Թրամփի վարչակազմինԻսպանական անկլավի քաղաքապետ-նախագահը Սեուտայում իրավիճակի նորմալացումը սուտ է անվանելՌուստեմ Ումերովը կարող է նշանակվել Ուկրաինայի արտաքին հետախուզության ղեկավարԱՄՆ-ն հրաժարվել է Բայդենի վարչակազմի տուժածների համար հիմնադրամ ստեղծելու ծրագրերիցՍուրեն Պապիկյանը կրկին նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Արփինե Սարգսյանը՝ Ներքին գործերի նախարարԻրանը երկխոսության մեջ է միայն Օմանի հետ Հորմուզի նեղուցի հարցում. ԱԳՆԿոնջորյանի եղբոր մասով թե’ ծեծը, թե’ հայհոյանքը դատապարտելի են, բայց խնդիրը քաղաքական չի․ ՌուբինյանԵրևանում կկապամոնտաժվի Երվանդ Քոչար փողոցի հետիոտնային անցումներից մեկըՀուլիսին ամենաշատ թանկացած սննդամթերքը դարձել է ձունԵվրոպայում բացահայտել են դեռահաս վարձու մարդասպաններ հավաքագրող հանցավոր ցանցԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ օգոստոսի 3-ինԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի դիմելու հիմնական կանոններըԹու-թու-թու, նորմալ ընթանում են նիստերը մինչև հիմա. Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ) Գազայի հատվածում 24 ժամվա ընթացքում 18 պաղեստինցի է սպանվելԿոտայքի մարզում վերականգնվել է 52 միլիոն 798 հազար դրամ. դատարան է հանձնվել 44 քրեական վարույթԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 3748-ի ԱՀԿ-ն գնահատել է մոծակների խայթոցի վտանգըՖԻՖԱ-ն կարող է խոչընդոտել «Ռեալի» նոր տրանսֆերըԼեհաստանը պահանջում է Շենգենյան վիզայի կասեցում միգրացիոն ճգնաժամի պատճառովՀայտնի են դարձել Սանդուին Զելենսկու, Փաշինյանի և Տոկաևի նվիրած նվերներըՈՒՂԻՂ․ Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցըԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վրայով խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքՍևանա լճի մակարդակը հուլիսի 27-ից օգոստոսի 2-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1 սմ-ովԻսպանիայում հուլիսին շոգի պատճառով մահացությունը կրկնապատկվել էԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում․ կա վիրավորԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակի դեպքերի թիվը հասել է 3748-իԳարիկ Բոշյանը նշանակվել է Երևանի կոնյակի-գինու-օղու կոմբինատի կառավարիչՌԴ ԶՈւ–ն վերահսկողության տակ է վերցրել Խարկովի մարզի 2 բնակավայր. ՊՆ «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի դա տեղի ունենա մինչև ձմեռ». Զելենսկի Պակիստանը լայնածավալ ռազմական ուժեր է տեղակայում սահմանին Շոգն ու գետերի ծանծաղացումը Եվրոպայում էներգետիկ խնդիրներ են առաջացնումՀայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելուԽաղաղության խորհուրդը ձգտում է Գազայում լարվածության թուլացմանըՎահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՇաքարային դիաբետ․ հիվանդություն, որի վերահսկումը կարևոր է առողջության պահպանման համարԽնդրում եմ, մի՛ արեք․ Թրամփը՝ Իրանի մասին. Երուսաղեմում հարձակվել են հայկական վանքի վրաԻսպանիան ոստիկանությունից զեկույց է պահանջել Սեուտա ներգաղթյալների հոսքի վերաբերյալԽոշոր հրդեհ՝ Գետափնյա բնակավայրի աղբավայրում. կրակը և ծուխը տեսանելի էին մի քանի կմ-իցԻսպանիայի ԱԳՆ ղեկավարը ապատեղեկատվությունը անվանել է Սեուտայի ​​ճգնաժամի հիմնական տարրըՔՊ-ն առաջադրել է ԱԺ փոխնախագահների թեկնածուներինՌուբեն Ռուբինյանը 63 կողմ ձայնով ընտրվեց ԱԺ նախագահՊԵԿ-ը ներկայացրել է էլեկտրական մեքենաների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի քվոտայի մնացորդը «Արարատ» անունով ինչ կա՝ վերցնում եք. վստահ եմ ՝ ունեցվածքը չէ հարցը, հարցն այդ ցուցանակներն են. Խամոյան
Ամենադիտված